29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

«Լավ օրից չէ, որ սրան ենք գնում».ՀՀԿ պատգամավոր

unnamed-3-14-472x265

«1000 դրամ նախագիծը դրական է, ուղղակի մոտեցումն է սխալ»,-այսօր՝ նոյեմբերի 21-ին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ԳԽ նախկին պատգամավոր Վիգեն  Խաչատրյանը ընդգծելով, որ 1000 դրամ նախագծի մոտեցումը անհրաժեշտ է համարում, սակայն ընտրված մոտեցումն է սխալ:

«Որևէ մեկը չի կասկածում, որ համապատասխան օժանադակությունը մարդիկ չեն ստանա, մոտեցման եղանակն է սխալ: Իսկ ընդհանուր երևույթը դրական է, ուղղակի կազմակերպման և առաջարկման ձևը մի փոքր իր մեջ պարունակում է հասարակության հանդեպ  արհամարհանք»,-անշեց նախկին պատգամավորը:

Խաչատրյանի խոքով՝ կարելի էր կամավորական շարժումից սկսել, երբ ինչ-որ մարդիկ հավաքվեին, գումար հաստատվեր, նոր արդեն օրինականացվեր:

Ասուլիսին ներկա՝ ԱԺ պատգամավոր Լևոն Մարտիրոսյանն էլ նշեց, թե նորանշանակ պաշտպանության նախարարին ձեռնտու չէր հենց սկզբից այսպիսի աղմկոտ նախաձեռնությամբ հանդես գալ:

«Եթե արվել է, նշանակում է՝ անհրաժեշտությունը կա: Իսկապես լավ օրից չէ, որ սրան ենք գնում»,-եզրափակեց Լևոն Մարտիրոսյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ