20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Ձու գողացողը ձի էլ կգողանա» /վիդեո/

«Վարչապետի ասած «պրիմիտիվ գողությունը» ընդհանուր երևույթի գնահատական էր, որ հնչեց մոտ մեկ ամիս առաջ: Դա իրավական գնահատական չէր, բարոյական էր: Բայց ես կարծում եմ, որ բարոյական գնահատականին պիտի հաջորդի իրավականը», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ ընդգծելով՝ պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որ այդպիսի գեղությունները վերանան:

«Կան գործող օրենքներ, ու այդ օրենքների առաջ բոլորը պիտի հավասար լինեն: Կան անձինք, ովքեր պրիմիտիվ եղանակով շրջանցում են օրենքն ու պրիմիտիվ գողություն անում: Բայց հիշեենք ժողովրդական ասացվածքը՝ ձու գողացողը ձի էլ կգողանա: Այնպես որ՝ այդ գողությունը պրիմիտիվից կարող է վերաճել ավելի մեծ գողությունների: Ուրեմն, բոլոր տիպի գողությունները պիտի օրենքի ուժով կանխարգելվեն, իսկ գողերը պիտի պատժվեն», – ասաց Մելքումյանը:

Մանրամասնրեը՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ