19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Զինվորները հոսպիտալացվել են աղիքային վարակով

“Ասոյանը այստեղ չի, նախարարություն է գնացել, ով եք դուք”-Henaran.am-ը ցանկանում էր հանդիպել Հայաստանի գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանին  պարզաբանում ստանալու համար, արդյոք համապատասխանում է իրականությանը մամուլում տարածված այն տեղեկությունը, թե մի քանի տասնյակ զինվորներ երեկ` մայիսի 30-ին տեղափոխվել են Նոքի ինֆեկցիոն հիվանդանոց՝ թունավորում ախտորոշմամբ:

Տարածված տեղեկատվության համաձայն` թունավորումը առաջացել է գոմեշի մսից պատրաստված ճաշն ուտելուց հետո:

Մեր թղթակցին դիմավորող կինը հրաժարվեց ներկայանալ, ասաց միայն որ Արա Ասոյանի օգնականն է, իսկ գլխավոր վարակաբանը առավոտվանից գտնվում է առողջապահության նախարարությունում, և միայն նա կարող է պատասխանել մեր հարցերին:

Մասնավոր զրույցի ժամանակ Արա Ասոյանի օգնականը տեղեկացրեց միայն , որ մի քանի զինվոր աղիքային վարակով  հիվանդանոց են տեղափոխվել երեք օր առաջ. “Դե հիմա զինվոր են, հիվանդացել էին”,-ասաց` չմասնավորեցնելով հոսպիտալացված զինվորների թիվը` իրավասու չէր: 

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ