18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ահազանգ էր

«Մեզ մոտ հայ-ադրբեջանական հարաբերություններն ընդհանրապես քննարկվում են ծուռ հայելու մեջ, որովհետև գլխավոր խնդիրը օրակարգից հանված է` մենք չենք հարցնում, դուք չեք պատասխանում սկզբունքով»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց ԳԽ պատգամավոր, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը: Ըստ նրա` անընդհատ խոսում են հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին ու չեն ասում, թե պատճառը որն է այս լարված իրավիճակի, իսկ պատճառը 2 գերտերությունների շահերն են:

Ինչ վերաբերում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` երեկ տված հարցազրույցին, ապա Ազատ Արշակյանը նշեց. «Սրանից հետո մնում է, որ Սերժ Սարգսյանն ասի միայն, որ ՀՀ-ը ձեր զոհն է: Պատասխանը դա է, որ մենք զոհ ենք, ձեր 2-ի զոհն ենք, նրանք հարձակվում են, դուք զինում եք»: Բանախոսըի պնդմամբ` մենք շատ բարդ վիճում ենք, և նախագահը հարցազրույցում ահազանգ հնչեցրեց, որ վերջացել են մեր ռեսուրսները, ինչ մեխանիզմներ որ ապահովում էին մեր երկրի գոյությունն ու անվտանգությունը, վերջացել են, նոր բանաձև է պետք, նոր ուժեր են պետք:

«Ես այդ նոր շարժման ներկայացուցիչն եմ` Հայաստան-Արցախ-սփյուռք միասնությունը: Ես համարում եմ, որ երբ կլինի, ով կլինի, պետք է հայտարարվի, որ վերջ, օրհասական է, մենք միասնական պիտի լինենք, համերաշխ և վերջապես ազատ: Մեր մեջից պիտի դուրս մղենք դրածոներին, թափթփուկներից, ապազգային ու ապաքաղաքական ուժերից, որ այսօր ազդեցություն ունեն Հայաստանում:

Խաղ չի, եթե նրանք մտան Հայաստան, նրանց ձեռքը ոչ ոք չի կարող բռնել մեզանից բացի»,-եզրափակեց Ազատ Արշակյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ