29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչ կարող է անել աղոթքը

lord-accepts-my-prayer-hands-christian-wallpaper_1920x1200

ՀԱՃԱԽԱԿԻ ԱՂՈԹՔԸ ՀԱՆԳՑՆՈՒՄ Է ՄՈԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՑԸ

Ալեքսանդր կաթողիկոս Ջուղայեցի
17-18-րդ դարեր

Հոգեշեն ասույթների մի այդպիսի ժողովածու է կազմել 17-18-րդ դարի նշանավոր հեղինակ Ալեքսանդր Ջուղայեցին։ Նա եղել է Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքի առաջնորդ 1697-1706թթ․, ապա Նահապետ Եդեսացու մահից հետո՝ Սուրբ Էջմիածնի Կաթողիկոս 1706-1714թթ։ Ալեքսանդր Ջուղայեցին Հայ Առաքելական Եկեղեցու փութեռանդ պաշտպան ու ջատագովն էր․ նա երկարատև ու համառ պայքար էթ մղել կաթոլիկ Եկեղեցու գործակալների՝ լատին միսիոնարների քարոզչության դեմ, և պարսից Հուսեին շահի հրովարտակի օգնությամբ հալածել է նրանց Հայաստանի սահմաններից։

ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՎԱՐԴԱՊԵՏՆԵՐ

Որտեղ ատելություն կա, ոչ աղոթքը, ոչ պահքը, ոչ ողորմությունն օգնել չեն կարող։

Ամաչեց՝ (ուրեմն) կփրկվի, քանզի ամոթը պահում է մարդուն սայթաքելուց, իսկ եթե սայթաքել է և ամաչում է՝ թողության կարժանանա։

Որտեղ հավատ չկա, այնտեղ հոգի չկա, իսկ որտեղ հոգի չկա, այնտեղ կենդանություն գոյություն չունի, ապա ուրեմն բոլոր անհավատները մեռած են և նրանց մեջ հոգի չկա։

Աղոթքը սանտարամետականների երկյուղն է, դևերի հալածողը, Բելիարի բեկումը, բանսարկուի և նրա բոլոր դավերի կործանողը, կորստյան լուծիչը և ամոթը։

Սատանան գիտի, թե մարդ աղոթքի ժամին մեծ շնորհ է ստանում, այդ պատճառով աղոթքի ժամին փորձում է ցնորել մարդկանց միտքը, որպեսզի զրկի շնորհներից, որ մարդ ստանում է մաքուր մտքով աղոթելիս։

Հաճախակի աղոթքը հանգցնում է մոլորությունների բոցը։

Աղոթքը կակղեցնում է Աստծուն, իսկ արտասուքը ստիպում է մոռանալ մեր անօրենությունները։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ