24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ֆրանսիայում կայացավ առաջին գեյ-հարսանիքը /վիդեո/

Ֆրանսիական Մոնպելյե քաղաքում, որն անվանում են Ֆրանսիայի Սան-Ֆրանցիսկո` միասեռականների նկատմամբ հանդուրժողական վերաբերմունքի համար, կայացավ միասեռականների առաջին ամուսնությունը:

Միասեռ ամուսնությունների օրինականացման մասին օրենքը նախագահ Ֆրանսուա Օլանդը համապատասխան օրենքն ստորագրել է մայիսի 18-ին: Մինչ նրանք, ովքեր հանդես են գալիս ի աջակցություն գեյերի իրավունքների, ծափահարություններով դիմավորեցին այս օրենքը, հակառակորդները կոչ են անում “շարունակել պայքարը”:  

40-ամյա Վենսան Օտինը եւ 30-ամյա Բրունո Բուալյին, ում քաղաքապետ Էլեն Մանդրոն “ամուսին եւ ամուսին” է հայտարարել, միասին են արդեն 7 տարի, հաղորդում է”AFP”-ը:

Տղամարդիկ շքեղ եւ հանդիսավոր հարսանիք են կազմակերպել, որին հրավիրել են շուրջ 500 հյուրերի` “միայն ընկերների եւ բարեկամների”: Այդ թվում` սոցիալիստների կառավարության խոսնակ Նաջաթ Վալլո-Բելկասեմը: Օտինի խոսքով` վերջինս ներկա է գտնվել ոչ թե որպես պետական գործիչ, այլ մասնավոր անձ: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ