20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սեյրան Օհանյանը մեզ ընդունեց որպես մարտական ընկեր. պաշտպանության նախարարը հանդիպել է ազատամարտիկներին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 30-ին ընդունել է ազատամարտիկների խնդիրներով զբաղվող քաղաքացիական նախաձեռնության անդամներին:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է ազատամարտիկներին մտահոգող խնդիրներին: Փոխվստահության մթնոլորտում քննարկվել են ազատամարտիկների ներկայացրած առաջարկները: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել հանդիպմանը ներկա ոլորտի պատասխանատուներին:

Նախաձեռնության անդամ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը գոհունակություն է հայտնել հանդիպման արդյունքներից: ”Մենք հարց ենք բարձրացրել ազատամարտիկների ընտանիքների սոցիալական և կենսաթոշակային խնդիրների հետ կապված: Այսօր մեզ ընդունեց պաշտպանության նախարարը, բոլոր խնդիրները արդյունավետ քննարկել ենք: Մոտակա ժամանակներում Սեյրան Օհանյանը նշված հարցերը կբարձրացնի համապատասխան մարմիններում: Մենք շնորհակալ ենք նրա ընդունելությունից”,- ասել է Վոլոդյա Ավետիսյանը` հավելելով, որ ազատամարտիկները շարունակելու են քաղաքացիական ակտիվությունը:

”Շուշի-92” ազատամարտիկների և Վետերանների միավորում ՀԿ նախագահ, պահեստազորի մայոր Ջուլիետա Գևորգյանի խոսքերով` հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում. ”Սեյրան Օհանյանը մեզ ընդունեց որպես մարտական ընկեր: Մենք վաղուց ենք ճանաչում Սեյրան Օհանյանին, նրա սկզբունքներին քաջատեղյակ ենք և գիտենք, որ ընթացք կտրվի բարձրացված հարցերին:

Նախարարից խնդրում էինք ազատամարտիկների կարգավիճակի հստակեցում, բժշկական ապահովագրում, ազատամարտիկների հիշատակին նվիրված թանգարանի կառուցում,  թոշակների և այլ բնույթի սոցիալական խնդիրների լուծում”,- նշել է Ջուլիետա Գևորգյանը` ընդգծելով, որ իրենք կողմ են համագործակցությանը: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ