25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Միասեռականության խնդիրն այնքան սուր է /վիդեո/

”Այսօր միասեռականության խնդիրը այնքան սուր է մեր հասարակության ընկալման մեջ, որ ես կարծում եմ, որ վաղաժամ է և վաղաժամ է ոչ միայն այն իմաստով, որ մարդկանց ընկալումը ճիշտ է կամ սխալ է, մեզ համար միասեռականության խնդիրը կապելը ”Խտրականության” օրենքի հետ, անգրագիտություն կամ հիմարություն է թվում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը` ի պատասխան հարցի, թե կարծում է, որ օրենսդիրում պետք է քննարկվի միասեռականների մասին օրենք:

”Այստեղ մենք ոչ թե ուզում ենք քննարկել` արժե միասեռականության հետ կապված օրենք ունենալ, թե չարժե, մենք ուզում ենք հստակ նշել, որ չի կարելի խառնել մեկը մյուսի հետ, դա ազնիվ կամ ճշմարիտ չէ”,-հավելեց նա:

Նշենք, որ երեկ Խաչիկ Ստամբոլցյանը հայտարարել էր, թե ՄԻՊ-ը ”Խտրականության դեմ” օրենքի նախագիծ է ներկայացրել Ազգային ժողով, որն իրենից ենթադրում է նաև միասեռականների մասին օրենք:

”Եթե Ստամբոլցյանը ցանկանում է ընդունել այդ օրենքը, կարող է գալ մեր գրասենյակ ու քննարկել` որքանով է լավ կամ վատ միասեռականության այս կամ այն զարգացումը, բայց կապել Սահմանադրությունը միասեռականության հետ, քրեական օրենսգիրքը, աբսուրդի դաշտից է, և խորհուրդ կտամ բոլորին չփորձել շաղկապել միմյանց հետ, երբ դրանք իրար հետ կապ չունեն”:

Հարցին, թե արդյոք հայ հասարակությունը պահպանում է միասեռականների իրավունքները, նա պատասխանեց. ”Սահմանադրությամբ հայ մարդն արդեն վաղուց հարգում է միասեռականների իրավունքները”:

Իսկ արդյոք փաստացի հարգում է հայ հասարակությունը միասեռականների իրավունքները, այս մասին Անդրեասյանն ասաց. ”Փաստացի, որ այսօր չկա ծեծ, բռնություն, ճնշումներ, արդեն որոշակի առաջընթաց է: Կարծում եմ` մեր հասարակությունը շատ հանդուրժող է, ընկալող է տարբեր խմբերի, ազգությունների, պատկանելությունների նկատմամբ”: ՄԻՊ-ը կարծում է, որ միասեռականների նկատմամբ ճնշումները չեն սրվի, եթե չլինեն մարդիկ, ովքեր փորձում են միասեռականների խնդիրները միջազգայնացնել և միջանձնային բախումներ հրահրել:

”Այդ ատելության խոսքը, պարանոյաները կարող են հանգեցնել լուրջ բախումների և դրանք վարկաբերկում են և մարդկանց, և պետությունը, և դրանք մեզ սազական չեն: Ինչ վերաբերում է ազգային արժեքները պաշտպանելուն, ընտանեկան արժեքները պահպանելուն, ապա ես դրա կողմնակիցն եմ, և մենք ունենք մեր բարոյականության ընկալումներն ու այստեղ ոչ մի բանը բացարձակ ու այդպես ագրեսիվ չի գալու ոչ Ռուսաստանից, ոչ Արևմուտքից”:

Դիտեք տեսանյութը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ