24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Անուշադրության են մատնված

«Մի քանի տարի առաջ ՖԲ-ում բազմիցս բարձրաձայնելուց հետո, ի վերջո կարծես մեր եկեղեցիները սկսեցին լուսավորել գիշերային ժամերին: Սակայն, վերջերս կրկին մթան ու խավարի մեջ են կամ լուսավորվում են կիսատ-պռատ, հազիվ նշմարվող լույսերով:
Իսկ հարևան հանրապետության մայրաքաղաքում պատկերը լրիվ այլ է: Այնտեղ պատմական հուշարձաններն ու հատկապես եկեղեցիները լուսավորվում են շքեղ, դիտարժան, նկատելի լույսերով:
Մենք կարծես Երևանում պատմական հուշարձաններ էլ չունենք, ավիրել ենք ու դեռ շարունակում ենք ավիրել…
Հա’, հիշեցի` Էրեբունի ամրոցն իր թանգարանով…Անշուք, չնկատվող, չգրավող, անխնամ, չգովազդվող…Հիմնականում աղբի մեջ թաղված…Իսկ բնականաբար լուսավորության մասին խոսք լինել չի կարող, ինչպես նաև նույն անխնամ ու անտեսված, Հայաստանի միակ կանգուն ամրոցը` Ամբերդը…
Մենք մեզ ծվատում ենք, երբ որևէ երկրում մեր հուշարձաններից մի քար է ծռվում, իսկ գրեթե անտեսված, լքված, գրառումներով <<զարդարված>> ու անուշադրության մատնված են մեր` Հայաստանում գտնվող պատմամշակութային արժեքները:Լքված են և’ համապատասխան մարմինների, և’ բոլորիս կողմից…Չհաշված դրանց շրջակայքի մեր <<մշակութային և հին ազգ լինելու հետքերը>>` խնջույքների, խորովածի կրակների, աղբի, ցելոֆանե տոպրակների ու շշերի հետքերը…
Մեզանում գիշերը շենշող, գունավոր լույսերով փայլում են զվարճանքի, որկորը լցնելու, մոլության դրդող օբյեկտները, իսկ հարևան երկրի մայրաքաղաքում` եկեղեցիներն ու հուշարձանները…
Իսկ դուք զբոսաշրջությունից ու գրավչությունից եք խոսում…»

Ռոբերտ Մելքոնյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ