29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

“Տղայիս խեղդել են, հետո կախել ” /վիդեո/

“Իմ տղային խեղդել են հետո կախել են: Կախել են 1 ու 45 մետր բոյ ունեցող տուռնիկից ,իսկ իմ տղայի բոյը 1 ու 75-ից բարձր էր”,-Henaran.am-ին պատմեց մահացած ժամկետային զինծառայող Վալերիկ Մուրադյանի մայրը` Նանա Մուրադյանը:

Մայրը այդպես էլ չի հավատացել որդու մահվան պաշտոնական վարկածին` ինքնասպանություն:

2009 թվականի նոյեմբերի 25-ին զորակոչված Վալերիկ Մուրադյանի դին մորն են հանձնել 2010 թվականի մարտի 15-ին:

Մոր պատմելով տղան գողության դեպքի ականատես է եղել, նա ինքնասպան լինելու ոչ մի պատճառ չուներ. “ 4 օր առաջ իմ տղան զանգեց տուն ասաեց, “մամա վառելանյութի գողություն եմ տեսել”, այսինքն իմ տղեն ասեց սալյարկա ասեց թե բենզին հիմա չեմ հիշում ուղղակի: գողություն եմ տեսել տղերքը որ տեսան ես տեսա ասին Վալեր ջան ձեն չհանես քեզ էլ կտանք` 3 հազար դրամ”,-Նանա Մուրադյանը հավատացած է որ հենց այդ չարաբաստիկ գողությանը իր տղայի ակամա ականատես լինելը դարձել է  նրա մահվան պատճառը:

Մայրը խորհուրդ է տվել տղային ասել որ իրեն գումարը հարկավոր չի , բայց ոչ մի տեղ ոչինչ չի էլ ասի:

Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ