28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Ագնեսային սպանել են բժիշկնե՞րը

image_22305

Նորքի  ինֆեկցիոն  հիվանդանոցում  նախնական   վարկածով  թոքաբորբից  մահացել  է  5 ամսական Ագնեսան:  Երեխայի  ծնողները  ոստիկանությունում  հաղորդում  էին  տվել, որ երեխայի  մահվան  պատճառը  թոքաբորբը  չէ  և,  ըստ  նրանց,  երեխային սպանել են բժիշկները: Այս  մասին  հայտնում  էՓաստինֆոն՛՛:

Երեխայի մայրը՝  Մարիա Մովսիսյանը  լիովին  համոզված  է, որ երեխան մահացել է բժիշկների պատճառով:  ՛՛Ճիշտ  է, որտեղ  որ ես  ապրում էի, չեմ թաքցնում, մի փոքր բետոնային վիճակ էր, բայց ես երեխային շատ լավ եմ պահել, երեխուս մահը կապում եմ միայն բաժնի վարիչի հետ: 3  կիլոգրամ  150 գրամ էր Ագնեսան, առողջ երեխա էր, մեկ-մեկ մի քիչ ջերմում էր՛՛:

Կինը նաև նշել է, որ իր մեծ աղջիկը, ով 1 տարեկան 8 ամսական է, հիվանդացել է կապույտ հազով, որից որոշ ժամանակ անց Ագնեսան սկսել է հազալ: Նա ևս կապույտ հազ է տարել, բայց կազդուրվել է: Ըստ երեխայի մոր` այդ ժամանակ երեխան ավելի վատ վիճակում է եղել, քան այն ժամանակ, երբ վերջին անգամ տարել են հիվանդանոց: Սակայն, Մարիա Մովսիսյանի ներկայացմամբ, երեխան կազդուրվել է:

Նշենք,  որ   ոստիկանության  Կենտրոնի  բաժնի  քննիչ  Ա.Մխիթարյանը  հայտնել  է, որ մի քանի օրից դատաբժշկի եզրակացությունը պատրաստ կլինի:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ