20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Գերմանիան շարունակում է ներողություն հայցել իր անցյալի համար

Գերմանիան շարունակում է ներողություն հայցել իր անցյալի համար: Հոլոքոստից տուժածներին երկիրը 1 մլրդ դոլար կվճարի: Գերմանիայի կողմից նյութական փոխհատուցումը կշարունակվի մինչեւ 2017-ը: Նման համաձայնություն է կնքվել Գերմանիայից Հրեական նյութական պահանջների ասոցացիայի հետ: 

2014-ին փոխհատուցման չափը 185 մլն կկազմի: Օգնությունը կտրվի այն հրեաներին, որոնք բնակվել են բաց գետտոներում, որոնք տեղակայված են եղել Բուլղարիայի, Ռումինիայի եւ այլ երկրների  տարածքներում, որոնք աջակցում էին ֆաշիստական Գերմանիային: Այնտեղ բնակվող հրեաներն արտաքին աշխարհից կտրված չէին, սակայն նրանց իրավունքները խստորեն սահմանփակված էին, ինչպես որ փակ գետտոների բանտարկյալներինը:

Հրեաների նյութական պահանջների ասոցացիան հիմնադրվել է 1951-ին: Այս ողջ ընթացքում կազմակերպությունը փոխհատոցումներ է պահանջում Գերմանիայից եւ ստացված միջոցները հատկացնում տասնյակ հազարավոր հրեաներին, որոնք սփռված են ողջ աշխարհում: Չնայած 20-րդ դարի կեսերին տեղի ունեցած իրադարձությունների նկատմամբ նման մոտեցումը հաճախ քննադատության է ենթարկվում, քանի որ գերմանական համակենտրոնացման ճամբարներում  ոչնչացվել են ոչ միայն հրեաները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ