25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ի՞նչու դատավորները պատասխանատվության չեն ենթարկվում /վիդեո/

Կոռուպցիայի հակազդման ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Ամարյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ դատական ատյաններում տիրող իրավիճակին: Ալեքսանդր Ամարյանի խոսքով, դատավորները սխալ որոշումների պատճառով պատասխանատվության չեն ենթարկվում: Ավելի ճիշտ, նրանց է նկատողություն արվում, որոնք աշխատում են օրենքին համապատասխան եւ “կամակատար” չեն դառնում:

Ըստ նրա, ՛՛Եհովայի վկաները՛՛ հաղթեցին  միջազգային դատարանում, որովհետեւ Եվրոդատարանը հիմք է ընդունել  քրեադատավարական նորմերի խախտումը.  այսինքն`մեղքը իրավապահ մարմիններինն ու դատական համակարգինն է, որի արդյունքում այսօր կառավարությունը  114 հազար եվրո տուգանք պետք է վճարի ՛՛Եհովայի վկաներին՛՛: Սրան գումարվում է նաեւ դատական ծախսը, որը եւս մոտ 10 հազար եվրոյի սահմանում է: Իսկ տվյալ դատավորները պատասխան չեն տալիս, քանի որ Եվրոդատարանը մինչեւ լսում է գործերը` երկար ժամանակ է անցնում, նույնիսկ տարիներ:

“Իսկ Հայաստանում դատավորը պատախանատվության է ենթարկվում իր կատարած սխալի համար մեկ տարվա ընթացքում: Եթե նշված  ժանկետը անցնում է, իրավունք չունեն տույժի ենթարկելու”,-ասաց Ամարյանը:

Ի դեպ, փաստաբաններն էլ են համագործակցում դատավորների հետ: “Դատավորներն ունեն իրենց իրավաբանական գրասենյակներն ու իրենց ձեռքի փաստաբաններին, դրանք “չոռնի  օդվակատներն” են ու քաղաքացին, երբ խնդիր է ունենում, ուղղորդում են նրա մոտ”,-ասաց Ամարյանը:

Ի դեպ, կոռուպցիայի հակազդման ասոցիացիայի նախագահը ասաց, որ Հայաստանում կոռուպցիոն մեխանիզմները տեղի են ունենում հեռախոսի միջոցով` մեկ զանգ վերեւից եւ հարցը լուծվում է: Արդյունքում, նրա խոսքով “ռամիկ, հասարակ” մարդն է տուժում:

Ալեքսանդր Ամարյանը այս անգամ չհրապարակեց դատավորների անունները: “Մի ուրիշ անգամ, թող սա ընդունեն որպես ահազանգ”,-ասաց:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ