26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

30-ից հետո կնոջ համար սթրեսի գլխավոր աղբյուրները

Յուրաքանչյուր կին անցնում է 30 տարեկանի ճգնաժամը: Կարեւորը` այն անցնել բարձր պահած գլխով ու առանց կնճիռների: Ահա թե ինչերը կարող են դառնալ սթրեսի աղբյուր 30 տարեկանից բարձր կնոջ համար:

Տարիք

30 տարեկանում կանանց գլխավոր մտահոգությունը դառնում է նրանց տարիքը` երիտասարդությունն այլեւս անցյալում է, կյանքն ավարտված է թվում: Իզուր, հավատացեք, ամեն ինչ առջեւում է:

Անձնական կյանքից դժգոհություն

Այս տարիքում բոլորը դժգոհ են` երիտասարդ մայրիկները դժգոհ են, որ երեխաների վրա են ծախսում ողջ ժամանակը, չամուսնացածները դժգոհ են, որ դեռ երեխաներ չունեն: Մի պահ մտածեք ու գոհ եղեք նրանից, ինչ ունեք:

Ինքնահաստատման խնդիրներ

7 տարեկանում երազում էինք պարուհի դառնալ, 17-ում հայտնի դերասանուհի, իսկ ահա 30-ում առավոտից երեկո նստած եք գրասենյակում, անում եք մի աշխատանք, որից արդեն հոգնել եք կամ երբեք չեք սիրել: Սա սթրեսի հսկայական աղբյուր է, որից կարելի է ազատվել որեւէ սիրելի հոբբի ձեռք բերելով:

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ