24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Միֆեր կեսարյան հատմամբ ծնված երեխաների մասին, որոնց հավատալ պետք չէ

Շատերը պնդում են, թե կեսարյան հատման ճանապարհով ծնված փոքրիկները տարբերվում են բնական ճանապարհով ծնված երեխաներից։ Կան մի քանի միֆեր՝ կապված սրա հետ։ Մասնագետները, սակայն, պնդում են, դրանք իրական չեն։

Ահա գլխավոր միֆերը՝ կապված կեսարյան հատմամբ ծնված երեխաների հետ։

1, Նրանք հիպերակտիվ երեխաներ են

Չգիտես ինչու, ընդունված է կարծել, թե կեսարյան հատմամբ ծնված երեխաները գերակտիվ են, չեն կարողանում կենտրոնանալ։ Սակայն ծնվելու տարբերակը կապ չունի հիպերակտիվության հետ, իսկ եթե փոքրիկը հիպերակտիվ է, պետք է դիմել մասնագետի, եւ նա կօգնի։

2, Նրանք զարգացման հետ խնդիրներ են ունենում

 

Սա եւս ճիշտ չէ, կեսարյանով ծնված երեխաները մեծամասամբ նորմալ զարգանում են, բացառություն են կազմում միայն շատ վաղ ծնված երեխաները, սակայն դա կեսարյան հատման հետ կապ չունի, այլ խնդիր է։

3, Նրանք ֆիզիկապես դանդաղ են զարգանում

Իրականում ֆիզիկական դանդաղ աճը մի շարք պատճառներ ունի, սակայն կեսարյան հատումը դրանց թվում չէ։ Այլ հարց է, երբ ծննդաբերության ժամանակ խնդիրներ են առաջանում, եւ փոքրիկը հետագայում դանդաղ է աճում։ Բնական ճանապարհով ծնված երեխաների մեջ էլ շատ են հանդիպում դանդաղ աճող փոքրիկներ։

 

4, Նրանք շատ են լացում

Երեխաներն ընդհանրապես շատ են լաց լինում, կեսարյան հատումը կապ չունի։

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ