24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչ օգնություն կհատկացվի կարկուտից տուժած արմավիրցիներին

2013 թվականի մայիսի 12-ի կարկտահարության հետևանքները մեղմելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն Արմավիրի մարզպետարանին հատկացրել է  87 մլն դրամ արժողությամբ 24028 կգ տարբեր մշակաբույսերի սերմացու, որից 22 000 կգ-ը ներկրվել է ՌԴ-ից` 3795 հեկտար ցանքս  կատարելու նպատակով:

  Սերմնացուն անհատույց  տրամադրվել է հողօգտագործողներին, ըստ ներկայացված պահանջարկի: Իսկ Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնը պատրաստել և կարկտահարությունից տուժածներին  բաժանել է  խորհրդատվական թերթիկներ, հետևյալ բովանդակությամբ.

 1.  Խաղողի, պտղատու այգիների վերականգնման համար անհրաժեշտ ագրոտեխնիկական միջոցառումներ

2.  Բանջարաբոստանային մշակաբույսերի կրկնացանք

3.  Լոլիկի մշակության բնային ցանք:

 Հանրապետության  փորձառու գիտնականների մասնակցությամբ համայնքներում կազմակերպել են դաշտային սեմինարներ կարկտահարությունից տուժած խաղողի և պտղատու այգիների էտի, ձևավորման, ինչպես նաև անհրաժեշտ ագրոտեխնիկական միջոցառումների  մասին:

 Արմավիրի մարզին, Հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութի և դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրերի շրջանակներում առաջնահերթության կարգով, հատկացվել է նաև ազոտական պարարտանյութի և դիզելային վառելանյութի նախատեսված խմբաքանակը:

 ՀՀ գյուղատնտեսության նախարարության ”Գյուղի և գյուղատնտեսության աջակցության” հիմնադրամի հաշվեհամարին  փոխանցվել  է շուրջ 32 մլն դրամ, որը կտրամադրվի   կարկտահարությունից տուժած համայնքների ամենակարիքավոր ընտանիքներին:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ