19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հանգիստ խոսա, իյա. Սադոյանը ստիպեց Նազարյանին գոռգոռալ /վիդեո/

Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում գազի վերաբերյալ կազմակերպված քննարկումն, ինչպես արդեն տեղեկացրել ենք, տապալվեց: Նախքան քննարկումը կավարտվեր հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն առաջարկեց ավելի մեծ դահլիճում շարունակել քննարկումը: Սակայն Հանրային խորհրդի ներկայացուցիչ Արշակ Սադոյանը հետաքրքրվեց, թե ինչու այս քննարկումը նախապես ավելի մեծ դահլիճում չէր կազմակերպվել: 

”Հանգիստ խոսա’, ասում եմ, իյա”,-ընդհատեց Նազարյանը: 

”Հանգիստ եմ խոսում, այստեղ լսելու հարցն է”,-պատասխանեց Սադոյանը:

”Պարոն Սադոյան”,- ցանկացավ հանդարտացնել Նազարյանը, սակայն չհաջողվեց.

”Այո, ի՞նչ”: 

Ի վերջո, Սադոյանը հայտարարեց, որ իրենց Հանրային խորհրդում կկազմակերպեն քննարկում և Ռոբերտ Նազարյանին էլ կհրավիրեն մասնակցելու:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ