20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Խաչիկ Ստամբոլցյանը 3 սուտ է ներկայացրել. ՄԻՊ

ՄԻՊ-ի աշխատակազմը արձագանքել է Խաչիկ Ստամբոլցյանի` այսօր ասուլիսում արած մի շարք հայտարարություններին:

”Ոչ Պաշտպանը, ո´չ էլ իր աշխատակազմը երբևէ չեն հեղինակել և չեն հեղինակի առանձին խմբերի համար նախագիծ և ներկայացնի որևէ քողարկված ձևով:

 Այսօր Խաչիկ Ստամբոլցյանը հանրությանը ներկայացրել է 3 սուտ:

 Առաջին սուտ՝ ”Խտրականության դեմ» օրենքի նախագիծը պաշտպանում է  համասեռամոլներին”: Իրականում ”Խտրականության դեմ” օրենքի նախագիծը միտված է պաշտպանել աշխատանք փնտրողներին խտրական աշխատանքային ընդունման պահանջներից` հիմնված ոչ թե անձի մասնագիտական կարողությունների, այլ տարիքի, բարետեսության, սեռի և այլ շատ անհատական և աշխատանքի բնույթի հետ որևէ կապ չունեցող հատկանիշների վրա:

Այդպիսի խտրական տեքստով աշխատանքային հայտարարությունների մեզանից յուրաքանչյուրը հաճախ է հանդիպում, բայց դրա դեմ պայքարելու միջոցները դեռևս լիարժեք ու արդյունավետ չեն: Հուսով ենք, որ նման նախագծի ընդունումը նաև կկանխի մեր առօրյայում հաճախ հանդիպող անձի մասնագիտական առաջխաղացումը կասեցնելու փորձերը` կախված նրա քաղաքական հայացքներից կամ ամուսնական կարգավիճակից, իսկ անձի առողջապահական ծառայություններից օգտվելու իրավունքը չի սահմանափակվի` ելնելով զուտ նրա ազգային պատկանելությունից կամ սոցիալական ծագումից:

Օրենքի նպատակն է ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց կրթություն ստանալու կամ հասարակական կյանքին լիարժեք մասնակցելու և մի շարք այլ իրավունքներ, որոնք չեն իրագործվում կամ էապես սահմանափակվում են կրթական հաստատությունների կամ հասարակական նշանակության շենքերի ֆիզիկական անմատչելիությամբ, ինչն ուղղակի խտրական դրսևորում է այս անձանց նկատմամբ:

 Երկրորդ սուտ՝ ”Խտրականության դեմ» օրենքի նախագիծը աշնանը քննարկվելու է Ազգային ժողովում”:  Իրականում Օրենքի նախագծի նախնական տարբերակը դեռ գտնվում է սաղմնային վիճակում: Պաշտպանը նույնիսկ այն չի ներկայացրել որևէ անձի կամ պետական մարմնի, ով իրավասություն ունի օրենսդրական նախաձեռնություն ներկայացնել Ազգային ժողովին: Նախագիծը դեռևս քննարկվում է փոձագիտական մակարդակով և առաջիկա ամիսներին այն կներկայացվի քաղաքացիական հասարակությանը լայն քննարկման նպատակով, որից հետո միայն, միգուցե հաջորդ տարի, նախագիծը ուղարկվի օրենսդրական նախաձեռնության իրավունք ունեցող անձանց:

Մեկ այլ սուտ՝  ”Համաշխարհային բանկը, ՄԱԿ-ը մասոնական կառույցների ներկայացուցիչներ են։ Հայաստանում ևս մասոնականությունը տարածված է”:

Մեկնաբանությունները թերևս ավելորդ են”:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ