25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Երեկվանից կերան էս նախարարին, հիմա դե նախարար, արի, կռուտիտ եղիր» (վիդեո)

«Արդեն 2 օր է, այս հարցը քննարկում ենք, ամեն մեկս, էլ ինչ մնաց, խոսացինք: Ես մտածում էի, որ երբ այս հարցը բերենք, սենց միասնական հարցեր քիչ են բերվում Ազգային ժողով, ժողովրդի, բանակի օգտին է, հենց փորձեցինք ժողովրդի օգտին մի բան անել, էլ գող փիսո, էլ  քաչալ շուն, էլ ով ինչ գողցավ բանակից, ամեն ինչի մասին խոսացինք, բացի էս մարդու, որ էս օրենքը բերել է»,-այսօր Ազգային ժողովում «Զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին հատուցում տալու» օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության անդամ, գեներալ Սեյրան Սարոյանը:

«Հիշեցինք, թե ով ոնց տները սարքեց, ով ինչ գողցավ, ով տուշոնկա գողցավ: Բանակից ով ինչ գողցավ, կերավ, մեկա  քթերից դուրս ա գալու, իրանց քթի էլ դուրս չգա, իրենց երեխեքի քթից է դուրս գալու: Ես հլա չեմ տեսել, որ զինվորից, բանակից բան գողացածը կրակի մեջ չընկնի, կամ երեխքը նարկաման են դառնում, կամ խումարբազ, կամ կազինոներում այդ գումարները քամուն են տալիս: Էնպես որ դա թողեք Աստծու հույսին, ավելի լավ է՝ Աստված պատժի, քան թե դատախազը»,-հավելեց նա:

Ըստ նրա՝ խնդիրն այն է, որ ապրիլյան պատերազմի ժամանակ բոլորը միասնական են, իսկ խաղաղ ժամանակ՝ ոչ. «Հենա Նիկոլն էլ էր եկել, զենքն առել եկել էր. այ մարդ պիտի պատերազմ լինի՞, որ միասնական լինենք, ամոթ էլ ա, որ մենք…մենք բոլորս գիտենք, որ քյասիբի պետություն ենք, ասում եք՝ խի պետական բյուջեն չի տալիս այդ փողը, այ մարդ որ չունի որտեղից տա»:

Գեներալը հիշեց, որ ընդդիմադիրները հայտարարում էին, որ բանակի գումարները մսխվել են, և ասաց. «Գյուղ կա, որ շուն չլինի, ենթադրենք 3-4 հոգի էլ անամոթ են, ինչ-որ բան են արել, բա սազո՞ւմ է, որ այսօր սաղ ազգը լսում է մեր գեներալների մասին, փաստորեն պիտի ամաչեն այդ մարդիկ էտ ֆորմեն հագնել»: ՀՀԿ պատգամավորն ընդգծեց՝ եթե փաստեր կան, բոլորը պիտի պատժվեն:

«Մարդը բերել է, ասում է 1000 դրամ,այ մարդ 1000 դրամն ինչ փող է, հիմա պիտի ասեն՝ քո ձենը տաք տեղից է դուրս գալիս, հա 1000 դրամը փող չէ, բայց 1000 դրամն այն է, որ հաշվեք ամեն մի հայ մտել է եկեղեցի ու 2 մոմ է վառել իր երեխեքի համար: Չեմ պատկերացնում, որ Հայաստանում կա մի ընտանիք, որ զինվոր չունենա»:

Ըստ նրա՝ դեռ փողը չհավաքած արդեն կոռուպցիայի մասին են խոսում. «Սարգսյան Վիգենն այս փողն իրենց տուն չի տանելու, 100 հատ Սարգսյան Վիգեն էլ կգան, կերթան, այս հիմնադրամը մնալու է, փորձենք լավ բան անել: Ամեն ինչի վրա ցեխ շպտրելը ամենահեշտն է, ամոթ էլ է, սաղ ադրբեջանցիք էլ են նայում, ասում են հզոր բանակ, ու, ինչքան ցեխ ասես, շպրտեցին, ինչ է թե մի քանի անբարոյական մարդ կա այդ բանակում: Պետք ա, թող դատախազությունը կանչի մարդկանց, ճշտի, ես իմ ընկերների հետ համաձայն եմ, բա զինվորի հաց գողցել են, իհարկե, պիտի պատասխան տան, բայց օբշի բանակի վրա ցեխ շպրտել, սաղին սարքել գող-ավազակ, մեզի չի սազում էլի,  տեմբոլե էս ամբիոնից: Իրոք ընդդիմություն, դիմություն այս հարցում չկա, մենք վաղը կարող ա եստեղ չլինենք, բայց լավ հիմնադրամ ենք ստեղծում»:

Գեներալին գրավել է ՊՆ Վիգեն Սարգսյանի երեկվա ելույթի այն խոսքերը, որ ասել է, թե այս հիմնադրամը չի շեղվելու, սրանք բանակաշինության համար չեն ծառայելու, կոնկրետ խնդիրների համար են ծախսվելու այս գումարները: «Թող սաղ ազգը տենա, ինչ ա եղել, էտ փողերը հո չեն տանելու տուն, էսի անձնական բան չի անում, որ հետո վրից թռցնի, կանեն խայտառակ, էսի էն փողը չի, որ ուտվի:

Խնդրանքս ինչ է, որ ամեն ինչի վրա չի կարելի ցեխ շպտրել, սարքեցինք հայոց պատմություն, էտ ֆեյսբուքների մեջ, էն ինչ ասես, գրում են, հարուստները թող փողերը տան, ինչի մենք տանք, այ մարդ, հարուստը գրող էլ չի տա, եթե իրան շահ չունենա, չի տա, էս ժողովուրդը երբ պիտի հասկանա, որ ինքն ա իրան պահելու, պատերազմ էլ լինի, ժողովուրդն է կռվելու, մեր հույսը մեր վրա պիտի դնենք ժողովուրդ ջան, միասնական պիտի լինենք:

Երեկվանից կերան էս նախարարին, ուրեմն էտ նույն հարցը 100 անգամ տվեցին, մեկ հետևից են գալիս, մեկ առաջից, հիմա դե արի նախարար, կռուտիտ եղի, որ էտ նույնը հարցին պատասխանի:

Արդեն հավեսս փախավ, թողի գնացի, բայց օրենքը նենց լավ գիտես, որ քո դեմ խաղ չկա»,-դիմելով նախարարին՝ ընդգծեց նա: Վերջում գեներալը կոչ արեց. «Բերեք սաղս միասին միասնական ձևով սիրուն քվեարկենք այս հարցին ու հետևենք, որ ճիշտ ա եթում»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ