19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Տրամաբանությունը չեմ հասկանում. նոր մանրամասներ մահացած ծննդկանի դատից

«Մերի Մարգարյանը հիվանդանոց էր եկել հուլիսի 25-ին, հետազոտվել էր, որի արդյունքներն այնուհետեւ բարձրացրել ենք բժշկուհի Անի Բաբելյանին, որն այդ պահին վիրահատության էր»,-այսօր նման ցուցմունք է տվել  «Շենգավիթ» բժշկական կենտրոնի ընդունարանի բուժքույր Նինա Զոհրաբյանը:

Նինա Զոհրաբյանը փաստում է,որ  Մերի Մարգարյանը հիվանդանոց էր եկել ուրախ տրամադրությամբ, ասել է , որ կարծում է գրիպ է, ինքն էլ ջերմությունը չափել էր, բարձր չէր:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մարինե Թովմասյանի հետաքրքրվել է , թե  ում ցուցումով են հետազոտել Մերի Մարգարյանին եւ կոնկրետ ինչ անալիզներ են վերցվել, վկան պատասխանել է. «Շուշանիկ Բախշյանը հեռախոսով ասաց` հետազոտեք, Անի Բաբելյանն էլ վիրահատարանից ասաց, որ անալիզներ վերցնենք»:

Փաստաբանը հետաքրքրվեց, թե ինչպես է որոշվել, որ Մերի Մարգարյանը պետք է տուն գնա:

Վկան արձագանքել է , որ Անի Բաբելյանը վիրահատության գնալուց առաջ տեսել է Մերի Մարգարյանին: Մերի  Մարգարյանի հարազատներն էլ պնդում են, որ  Բաբելյանը չի իջել:

Դատավոր Բալայանը զարմացել է, թե ոնց կարող էին Մերի Մարգարյանն ու հարազատներն առանց հետազոտության արդյունքներն իմանալու հեռանալ:

«Տրամաբանությունը չեմ հասկանում, ոնց կարող է մարդը գա հիվանդանոց ու առանց հետազոտությունների արդյունքներն իմանալու հեռանա»,-նշել է  դատավորը:

Նշենք, որ ծննդկանի եւ նորածին դստեր մահվան գործով երկու մեղադրյալ կա՝ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի, Մերի Մարգարյանի հղիությունը վարած Շուշանիկ Բախշյանը եւ հուլիսի 25-ի հերթապահ բժշկուհի Անի Բաբելյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Բախշյանը գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Բաբելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Այժմ նշանակված է եւս մեկ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու արդյոք «Շենգավիթի» բուժաշխատողներից էլի կան այնպիսիք, որոնք մեղավորություն ունեն կատարվածի համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ