24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նվազել է պատահարների թիվը

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ մայոր Արթուր Օսիկյանը ԱԺ  “ՀՀ 2012թ. պետական բյուջեի կատարման մասին”  քննարկմանը խոսեց պետական պահպանության կատարողականի և այլ վարչություններում ունեցած առաջխաղացումների մասին:

Ըստ փոխոստիկանապետի՝ տեսախցիկներն ու արագաչափերը նպաստել են նրան, որ մահվան դեպքերով ավտովթարների թիվը անցած 2012 թվականի ընթացքում նվազել է : Շուրջ 249  հազար արագաչափերը ֆիքսել են 166 հազար իրավախախտում, նշանակվել է չորս միլիարդ 655 միլիոն դրամի տուգանքներ, որից 72,6 տոկոսը գանձվել է: Սա կազմում է շուրջ 3,3 միլիարդ:

Արթուր Օսիկյանը տեղեկացրեց, որ այս տարվա առաջին եռամսյակի տվյալները ցույց են տվել, որ զգալիորեն  նվազել են իրավախախտումների թիվը:

Արթուր Օսիկյանի դիտարկմամբ համակարգի առաջ դրված խնդիրը իրականացվել է. ՛՛Քանի որ մեր առջև դրված խնդիրը չի վերաբերվում դրան որ շատ իրավախախտումներ գրանցենք և գանձվի շատ գումար,այլ որ նվազեցնենք դրանց թիվը՛՛:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ