25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Գյուղատնտեսության մասին օրենքը պատրաստ է. գյուղնախարարն էլ աշխատավարձը կփոխանցի /վիդեո/

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը լրագրողների հետ զրույցում դժավարացավ ասել, թե ի՞նչու Հայաստանը մինչեւ հիմա չունի “Գյուղատնտեսության մասին” օրենք:

Հիշեցնենք, այս մասին բարձրաձայնել էր Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը, որի խոսքով, այդ բացը իր հետքն է թողնում գյուղատնտեսությունում գոնե աղետների դեպքում որոշակի գործունեություն ծավալելու իմաստով:

“Շատ ճիշտ է` օրենք չունենք: Եվ մեկ տարի է մենք զբաղվում ենք այդ օրենքի մշակմամբ՝ մինչեւ տարեվերջ Ազգային Ժողովը այն կհաստատի: Կարելի է ասել, որ օրենքը պատրաստ է, ներկայումս բոլոր շահագրգիռ մարմինների հետ քննարկում է գնում, օրենքը վերամշակվում ու վերախմբագրվում է եւ տարեվերջին այդ օրենքը մենք կունենանք”,-ասաց  նախարարը: 

Չնայած ուրիշների նման Սերգո Կարապետյանը համոզված չէ, որ ֆոնդերով գումարը հավաքելով՝ լիովին կօգնի տուժած գյուղացուն, բայց այնուամենայնիվ իր մեկ ամսվա աշխատավարձը` 300 հազար դրամ փոխանցելու է այդ ֆոնդին:

Հարցազրույցի մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ