24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ճոխ նվերներով. Հայկական Ժամանակ

Վարչապետ Կարեն Կարապետյանը շարունակում է ճոխ գնումներ անել: Կառավարությունը հոկտեմբերի 25-ին 864 հազար դրամով «Մանգասար» ընկերությունից գնել է մի նկար: Պաշտոնական փաստաթղթերի համաձայն` նկարի հեղինակը Ցոլակ Ազիզյանն է: Կառավարությունն այդ նկարը գնել է Եվրասիական միջկառավարական խորհրդի եւ ԱՊՀ կառավարությունների խորհրդի նիստին ՀՀ-ի մասնակցելու առիթով:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-28-ը վարչապետ Կտրեն Կարարդետյանն աշխատանքային այցով մեկնել էր Սինսկ մասնակցելու` նշված նիստին: Իսկ այս նկարն էլ նա գնել է հավանաբար հյուրընկալող երկրի Բելառուսի վարչապետի կամ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին նվիրելու համար: Ի դեպ, Կարեն Կարապետյանն իր հետ նաեւ ինը հատ «Նաիրի» եւ «Դվին» բարձրակարգ կոնյակ է տարել հավանաբար ԵՏՄ անդամ երկրների իր գործընկերներին նվիրելու համար:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ