29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

«Երեք մատի կոմբինացիա». Առավոտ

%d0%b1%d0%b5%d0%b7-%d0%bd%d0%b0%d0%b7%d0%b2%d0%b0%d0%bd%d0%b8%d1%8f-1

Իհարկե, ճաշակին ընկեր չկա, բայց ես երեք մատի կոմբինացիա ցույց չէի տա, երբ խոսքը, թեկուզ միջնորդավորված, գնում է զոհված եւ վիրավոր զինվորների մասին: Միեւնույն է` դրա մեջ ինչ-որ ցինիզմ, այնուամենայնիվ, կա:

Հասկանում եմ, որ այդ ժեստն ուղղված է ոչ թե զինվորներին, այլ  այլ «թալան­չիներին», «լափողներին», «գող-ավազակներին» «ժո­ղովրդական ցասման» այն բոլոր թիրախներին, որոնց մասին խոսակցություն է գնում 25 տարի: Բայց կա այսպիսի Ֆենոմեն` երբ մենք արդարացի դժգոհություն ենք հայտնում ինչ-որ երեւույթից, որի համատեքստում կան արժեքներ, որոնք մենք հար­գում ենք, այդ անհարգալից վերաբերմունքը տարած­վում է ողջ միջավայրի վրա:

Երբ արագաչափերի եւ տեսանկարահանող սարքե­րի դեմ պայքարի ամենաբուռն փուլում ես կոչ էի անում սլաքները չուղղել մասնավոր բիզնեսի դեմ, անկարգ վարորդները, նրանց շահերի պաշտպան­ները, ինչպես նաեւ ընդհանրապես ամեն ինչից դժ­գոհելու սովորություն ունեցողներն ինձ մեղադրում էին`

«Ահա, դու ուզում ես, որ մասնավորը մեզ թալանի: Այ, եթե իմ մուծածները պետությանը գնան…»: Հի­մա, երբ իրականություն է դառնում այդ ամբողջ զանգվածի երազանքը, եւ հասարակական կարծիքի ճնշման տակ որոշում է ընդունվել այդ համակարգն իր եկամուտներով հանձնել պետությանը, դուք կար­ծում եք ավելի լա՞վ կլինի: Ոչ, որովհետեւ պետությունը չի կարողանա աշխատեցնել եւ սպասարկել այդ համակարգը, առավել եւս` չի կարողանա նոր սարքավորումներ ձեռք բերել:

Բայց դրանք մանրուքներ են ավելի սկզբունքային հարցի հետ համեմատած: Տնտեսությունը զարգա­նում է ոչ այնքան «ստվերը կրճատելով» կամ «թալանածը հետ բերելով» որքան էլ դա հաճելի հնչի լյումպենի ականջին), որքան նոր արտադրություն­ներ ստեղծելով, հին արտադրությունների ընդլայն­ված վերարտադրությամբ, մի խոսքով’ «հավելյալ արժեք» ստեղծելով: Իսկ դրա համար պետք են ներդրումներ: Ո՞ր ներդրողը փող կդնի, եթե տեսնում է, որ մասնավոր բիզնեսը հասարակական կարծիքի ազդեցության տակ խլում են եւ տալիս են պետու­թյանը:

Ես ընդհանրապես շատ զգույշ կլինեի «թալանածը հետ բերելու», «զոհվածը ժողովրդին վերադարձնելու» եւ «լափածը ազգայնացնելու» կոչեր անելիս: Որովհե­տեւ մինչեւ վերջ պարզ չէ, թե «ժողովրդական ցաս­ման» թիրախներից ո՞ր մեկն է արժանի, որ իր հետ այդպես վարվեն, ո՞վ եւ ի՞նչ սկզբունքով է դա անե­լու:

1996 թվականի ընտրություններից առաջ ես հար­ցազրույց էի վերցնում նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանից, եւ նա խոստացավ’ եթե ինքը նախա­գահ դաոնա, ապա թայանչիները պատասխան կտան ժողովրդի առաջ, եւ նրանց թալանածը կվե­րադարձվի պետական բյուջե:  Երբ ես խնդրեցի անուններ տալ, թե կոնկրետ որ թալանչիներին նա նկատի ունի, պարոն Մանուկյանն ուղիղ պատաս­խան չտվեց եւ ասաց  կդատվեն նրանք, ում դա հասնում է: Հենց այստեղ էլ խնդիր է առաջանում: Բանն այն է, որ քաղաքական գործիչները որպես նման թիրախներ ընտրում են բացառապես իրենց ընդդիմախոսներին: Ընդ որում տարբեր ժամանակահատվածներում նկատի ունեն տարբեր մարդկանց:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ