24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Ասված է, պետք է արվի և վերջ»

Կառավարության  վերջին նիստին հավանության արժանացավ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջությանը կամ կյանքի վնասի փոխհատուցման մասին» օրինագիծը, որով նախատեսվում է, որ 2017 թ. հունվարի 1-ից յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձ ամսական 1000 դրամ է վճարելու ֆոնդին. նվազագույն աշխատավարձ ստացողների համար բացառություններ կարվեն:
Անդրադառնալով այս թեմային՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը  Henaran.am-ի հետ զրույցում նշեց. «Ես կարծում եմ՝ դա արդիական ու ճիշտ որոշում  է, ու բողոքելու կամ  քննադատելու բան չկա. մեր ազգին նման բաները սազական չեն: Մեր ազգը միշտ էլ ձգտել է օգտակար լինել բանակին՝ ով ինչքան կարողացել է: Դա յուրահատուկ  նախագիծ է, որն արդարացված է: Չի կարելի էժանագին դիվիդենտներ վաստակելու համար ինչ-որ քննարկումներ անել այս հարցի վերաբերյալ: Ասված է,  պետք է արվի և վերջ»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ