20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Առգրավվել է 184հատ /112.6կգ/ «սիգ» տեսակի տիրազուրկ թարմ ձուկ

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 07-11.11.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում  կայացվել է 660.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 13 որոշում և հաշվարկվել 1.2մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

 

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 50.0հազ.դրամի և հաշվարկվել է 1.1մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից ՝

Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված  ընկուզենի տեսակի թվով 4  և 1 կաղնի ծառերի ապօրինի հատման համար իրականացված զննության արդյունքում հաշվարկվել է 1.1մլն.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Վայոց ձորի տարածքային բաժնի արձանագրած 1 ծառահատման դեպքի վերաբերյալ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 80.0հազ.դրամի. որից՝

Գեղարքունիքի տարածքային բաժնի հայտնաբերած՝ առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դրամի  վարչական տուգանքի որոշում:

Տավուշի տարածքային բաժնի հայտնաբերած՝ առանց անթափանց ծածկոցի բենտոնիտային կավ տեղափոխելու համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի  վարչական տուգանքի որոշում:

Հողերի պահպանության ոլորտ    

Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 80.0հազ.դրամի. որից՝

Գեղարքունիքի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Շիրակի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Կազմվել է վարչական տուգանքի 7 որոշում՝ 350.0հազ.դրամի. որից՝

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Արարատի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Լոռու տարածքային բաժնի կողմից 3 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում:

Սյունիքի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի 2 որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխման ոլորտ

       Արագածոտնի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 108.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է  184հատ /112.6կգ/ <<սիգ>> տեսակի տիրազուրկ թարմ ձուկ, որից՝

Երևանի տարածքային բաժինը ՀԹՎՆՎ և ընդերքի ԲՎ բաժնի հետ համատեղ շրջայցերի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է 120 հատ /78.5կգ/ <<սիգ>> տեսակի թարմ ձուկ: Առգրավված ձկները նվիրաբերվել են ՀՀ լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր և <<Ձորակ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն>> ՊՈԱԿ:

Կոտայքի տարածքային բաժինը շրջայցերի ընթացքում հայտնաբերել և առգրավվել է 13 հատ /9.0կգ/ <<սիգ>> տեսակի թարմ ձուկ: Ձուկը օրենքով սահմանված կարգով հանձնվել է Աբովյանի <<Նարեկ>> ծերանոց:

Գեղարքունիքի տարածքային բաժինը <<Սևան ԱՊ>> ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ համատեղ հայտնաբերել է 29 հատ /15.5կգ/ <<սիգ>> տեսակի ձուկ և 4 հատ ցանց: Ցանցերը ի պահ են հանձնվել  <<Սևան ԱՊ>> ՊՈԱԿ-ի պահեստ, իսկ ձուկը օրենքով սահմանված կարգով հանձնվել է Սևանի <<Հեքիաթ>> մանկապարտեզ:

Շիրակի տարածքային բաժինը շրջայցերի ընթացքում առգրավվել է 22 հատ /9.6կգ/ <<սիգ>> տեսակի թարմ ձուկ, որը հանձնվել է <<Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություն>> ՊՈԱԿ-ին:

 

Վարչարարության և փորձաքննության վերահսկողության բաժինը դատական ակտերի հարկադիր կատարման է ներկայացրել 10 վարչական տուգանքի որոշում 1.0մլն.դրամ գումարի չափով և 9 վնասի փոխհատուցման որոշում՝ 3.7մլն.դրամ գումարի չափով:

 

Համացանցում <<Համահայկական բնապահպանական ճակատ>> ՀԿ-ի կողմից տարածած՝ <<Ագարակ>>-ի ՊՄԿ–ի ջրային ռեսուրսների աղտոտման փաստի վերաբերյալ նյութի հիմքով ԲՊՏ-ում սկսվել է վարչական վարույթ, կատարվում են ուսումնասիրություններ, անալիզի նպատակով վերցվել են փորձանմուշներ, ինչպես նաև պարզաբանումներ ստանալու նպատակով դիմում է ուղարկվել ընկերությանը:

 

    

          Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.72մլն.դրամ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ