20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Թրամփների ընտանիքը․ ովքեր են Թրամփի երեխաներն ու ինչով են զբաղվում /ֆոտոշարք/

Վերջին օրերին լայն ուշադրության է արժանանում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ընտանիքը։ Ահա, թե ովքեր են Թրամփի երեխաները։

Կինը՝ Մելանիա Թրամփ

Ամուսնացել են 2005 թվականին, Մելանիան նախկինում հաջողակ մոդել է, ազգությամբ սլովենուհի։ Նա Թրամփի երրորդ կինն է։ Նախքան Մելանիան՝ Թրամփն ամուսնացած է եղել Իվանա Թրամփի, ապա՝ Մարլա Մեյպսի հետ։

Մելիանիան եւ Դոնալդը համատեղ մեկ որդի ունեն՝ Բերրոնը։

Мелания Трамп

Երեխաներն ու թոռները

70-ամյա Դոնալդ Թրամփը 5 երեխա ունի՝ երեք որդիները՝ Դոնալդը, Էրիկը եւ Բերրոնը, եւ երկու դուստրերը՝ Իվանկան ու Տիֆֆանին, ունի 8 թոռնիկ։

Դոնալդ Թրամփ-կրտսեր

 

Թրամփի առաջնեկն է, մայրը չեխ մոդել Իվանա Զելչիկովան է, 38-ամյա Դոնալդը հոր ընկերության՝ Trump Organization-ի փոխտնօրեններից է։

2005-ին նա ամուսնացել է մոդել Վանեսա Հեյդոնի հետ, զույգը 5 երեխա ունի։

 

Дональд Трамп младший с женой Ванессой

Дональд Трамп младший

Իվանկա Թրամփ

Դոնալդ Թրամփի երկրորդ զավակը, 35-ամյա Իվանկայի մայրը նույնպես չեխ մոդել Իվանա Զելչիկովան է՝ Թրամփի առաջին կինը։ Իվանկան նախկինում մոդել է եղել, իսկ այժմ բիզնես-լեդի է, հոր ընկերության փոխտնօրեններից մեկն ու նաեւ սեփական բիզնեսներ ունի, այդ թվում՝ Ivanka Trump Fine Jewelry-ը, որը թողարկում է զարդեր, օծանելիք, հագուստ ու աքսեսուարներ։

Իվանկան ամուսնացած է, ունի երեք երեխա։

Арабелла Роуз и Джозеф Фредерик

Иванка Трамп и Джаред Кушнер с детьми

Էրիկ Թրամփ

32-ամյա Էրիկը նույնպես Թրամփի առաջին կնոջից է՝ Իվանայից։ Նա նույնպես աշխատում է հոր ընկերությունում, ինչպես նաեւ գիտական աշխատանքով է զբաղվում։ Նա նշանված է, երեխաներ չունի։

 

Эрик и Дональд Трамп

 

Лара и Эрик Трамп

Տիֆֆանի Թրամփ

23-ամյա Տիֆֆանին Թրամփի երկրորդ կնոջից է Մարլա Մեյպսից։ Նա երազում է երգչուհու կարիերայի մասին։ Երկար տարիներ Տիֆֆանին չի շփվել հոր հետ, քանի որ մայրը թույլ չէր տալիս, սակայն բոլորովին վերջերս հոր ու դստեր հարաբերությունները կարգավորվել են։

 

Тиффани Трамп

Բերրոն Թրամփ

10-ամյա Բերրոնը Թրամփի ներկայիս կնոջից է՝ Մելանիայից։

Бэррон и Мелания Трамп

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ