24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մայիսյան հաղթանականերն ուժ են տվել մեր ազգին. Սեյրան Օհանյան

“1918թ. մայիսյան հաղթանակները՝ Սարդարապատ, Բաշ Ապարան, Ղարաքիլիսա, խորհրդավոր են մեր պատմության համար: Դրանք հերոսապատումներ են, որ ոգեղեն ուժ են տվել մեր ժողովրդին՝ հետագա մեծ արարումների, պայքարելու, հաջողություններ ունենալու եւ հաղթելու համար. Սարդարապատում Հայաստանի Առաջին Հանրապետությանը նվիրված տոնակատարությանը “,-Սարդարապատում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նախարարը համոզված է, որ Հայաստանի  դեմ ագրեսիայի կազմակերպման, մեր խաղաղ անդորրը, մեր ժողովրդի խաղաղ արարումը խաթարելու դեպքում պետք է  միասնաբար պայքարել:  “Մեր երկրի անվտանգությունն ապահովելու համար, իհարկե, եւ՛ Զինված ուժերով, եւ՛ տնտեսությամբ, եւ՛ բնակչության պատրաստակամությամբ, եւ՛ արտաքին ու ներքին քաղաքականությամբ, նաեւ կրթության ու գիտության անմիջական մասնակցությամբ”,- ասաց նա:

Հայոց բանակը պատրաստ է իրեն պարտադրված պատերազմին:

Նախարար Օհանյանը նշեց, որ Հայոց բանակն ամեն օր պատրաստվում է իրեն պարտադրվող պատերազմին:  “Մենք պատերազմ չենք ցանկանում, բայց եթե լինի պատերազմ, մենք պատվով, անձնուրացաբար կռվելու ենք մեր հայրենիքի համար”,- հավաստիացրեց նախարարը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ