23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Սկսած շտաբի պետից պատասխանատվության կենթարկվեն/վիդեո/

“Ընտանիքից սկսած յուրաքանչյուրը պատասխանատու է բանակի որակի համար: Բանակի որակի վրա ինքնըստիքյան անդրադառնում է նաև ոչ միայն սպայական կազմի, այլև զինվորների անձնական` միջանձնային փոխհարաբերությունները”,-այսօր Henaran.am-ի հետ իր մտահոգությունները կիսեց պաշտպանության նախկին փոխնախարար Աստվածատուր Պետրոսյանը:

Henaran.am-ի հարցին, թե արդյոք սպայական կազմը այսօր  կադրային փոփոխությունների կարիք ունի, չէ որ վերջին շրջանում բազմաթիվ միջադեպեր են գրանցվել: Հատկապես զայրույթի մեծ ալիք բարձրացրեց Նոյեմբերյանի զորամասի զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանությունը:

“ Վեց ամիս ես ուսումնասիրել եմ այդ գունդը, այդ գունդը դիրքերի ամրապնդումից սկսած ոչ մի զոհ, ոչ մի վիրավոր չի տվել: Այս միջանձնային միջադեպը գնդին որոշ աստիճանով ետ մղեց: Այսինքն՝ սկսած շտաբի պետից պատասխանատվության կենթարկվեն: Քանի որ նախ և առաջ տեղի է ունեցել “ կառաուլի” գործնեության խախտում”:

Աստվածատուր Պետրոսյանը գտնում է, որ մեկ կամ երկու անձի սխալի հետևանքով հաճախ պատասխան է տալիս ամբողջ կառույցը:

“Օգտագործելով ինչ որ գողական օրենքներ՝ բանակ եկած զինվորը գցում է բանակի պատիվը:Ոնց որ բանտում զոն նայողները, քաղաքում շրջաններ նայողները…”:

Փորձառու զինվորական գործչի դիտարկմամբ՝ ամբողջ համակարգն ունի իր մեղքի բաժինը.”Ոնց որ որոշ հոգևորականների պարագայում` գիշերն աղոթում են, առավոտը հանցագործություն են գործում”:

Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ