18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՄԻՊ-ի իրավասությունները ընդլայնվում են

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» և հարակից այլ օրենքների նախագծերի վերաբերյալ կազմակերպել էր խորհրդարանական լսումներ: Ըստ նախագծի՝ Ազգային Ժողովում և Սահմանադրական դատարանում մարդու իրավունքների պաշտանի ներկայացուցիչ կլինի: Հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը նշեց, թե դա երկուստեք արդյունավետ կլինի: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն էլ հավելեց, թե նախագծով ուժեղացվել են աշխատակազմի երաշխիքները, ՄԻՊ-ին դիմելու հնարավորություն է ստեղծվել նաև ՀԿ-ների համար, այլ մարդկանց իրավունքների պաշտպանության համար:

Ըստ նրա՝ արգելված է ՄԻՊ աշխատակցին հարցաքննության ենթարկել կամ խոշտանգումների կանխարգելման կոմիտեի անդամներին, առանց ՄԻՊ-ի թույլտվության, այն հարցերով, որոնք ի հայտ են եկել գործի քննության ընթացքում: «Գործող օրենքը և նախագիծը նախատեսում է ՄԻՊ բողոքի կապակցությամբ մի շարք որոշումներ կայացնելու հնարավորություն, խոսքը վերաբերում է քննարկման ընդունելու որոշմանը, բողոքը չքննարկելուն, քաղաքացիների իրավունքները ներկայացնլու մասին, և իհարկե բողոքի այլ մարմին քննարկելու մասին»,-ասաց նա:

Ա. Թաթոյանի ներկայացմամբ` մասնավոր կազմակերպությունների դեպքում խախտում արձանագրելով՝ ՄԻՊ-ը կարող է դիմել պետական համապատասխան կառույցներին համապատասխան որոշում կայացնելու առաջարկով: Նախագիծը  Վենետիկի հանձնաժողովում է, և այնտեղից մոնիտորինգ կընդունվի, և ակնկալվում է դեկտեմբերի սկզբին արդեն դիրքորոշում ունենալ, եզրակցություն անել: Նախագիծն ուղարկել է նաև խոշտանգումների կանխարգելման կոմիտե:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ