24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԱԳ նախարարը հանդիպումներ ունեցավ Բիշքեկում

ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Ղրղզստանի մայրաքաղաքում աշխատանքային այցելությամբ գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 27-ին երկկողմ հանդիպումներ ունեցավ։

Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Սերգեյ Լավրովի հանդիպման ժամանակ հանգամանալից քննարկվեցին հայ – ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային հարցեր՝ երկու երկրների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, միջազգային ու տարածաշրջանային խնդիրներ, անդրադարձ կովկասյան տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցերին:

Բիշքեկում տեղի ունեցավ նախարար Նալբանդյանի եւ Ղրղզստանի ԱԳ նախարար Էրլան Աբդիլդաեւի հանդիպումը, որի ժամանակ բովանդակային քննարկում տեղի ունեցավ երկկողմ հարաբերությունների ամրապնդման՝ բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, արտգործնախարարությունների միջեւ խորհրդակցությունների անցկացման, տնտեսական փոխգործակցության խթանման, միջազգային կազմակերպությունների ձեւաչափերում համագործակցության խթանման շուրջ։Բանակցությունների օրակարգում էին ՀԱՊԿ ղրղզական նախագահության առաջնահերթությունները եւ կազմակերպության գործունեության ոլորտներին եւ ուղղություններին առնչվող տարբեր հարցեր։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ