28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Աշխարհը կհարգի՞ ազգային մերկապարի` ստրիպտիզի ձողի մոտ մշտապես ֆռֆռալու համար…

image_22125

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.

”Իմ ողջախոհ ֆեյսբուքահայ բարեկամներ, պատկերացրեք բազմաբնակարան շենքի մի բնակարան, որտեղ բնակվող ընտանիքը թշնամացած է նույն հարթակի հարեւանների հետ, իսկ ընտանիքի անդամները` հատկապես երեխաները, անընդհատ, բոլորի մոտ վարկաբեկում են ծնողներին, մեկմեկու, բամբասում, վիճաբանում, ամեն ինչ պատմում շենքի մյուս բնակիչներին: Ու ամբողջ շենքը, համատիրությունը տարիներ շարունակ քննարկում եւ համբերատար լսում է նրանց հարեւանական կռիվները, ծեծ ու ջարդը, բողոքները…
Ընտանիքի որդիներից Սաքուլը աջ ու ձախ հայտարարում է, որ իր ծնողները անբարոյական են, ու իրեն թվում է, որ նրանք դավաճանում են իրար, մեկ-մեկ հարվածում ընտանիքի փոքրիկների տուտուզիկներին: Մարիամիկը, կանաչ բանդանան քաչալ գլխին կապած, բողոքում է, դատապարտում է իր եղբայր Սամվելիկին, նրա ընկերոջը` Վալեսիկին, որ տան բույսերով, ծաղիկներով կերակրում են ճագարներին, նրանց վրա ”տառականի” դեղ փչում… Մյուս աղջիկը` ճղճղան Զարուլիկը, դժգոհ է, որ հայրը, մայրը վատ են պահում երեխաներին, շահագործում են նրանց, ապրելակերպի տարրական պայմաններ չեն ապահովում, պայմանները շատ ծանր են, իրենք սոված են, հագուստ, գրենական պիտույքներ, նույնիսկ համակարգիչ չունեն… Տունը կեղտի, աղբի, զիբիլի մեջ կորած է…
Իսկ տղաներից մեկը, որը ծնողների օգնությամբ ժամանակին հարստացել է, նեղացած կեցվածքով որոշել է չխառնվել ընտանիքի գործերին, չօգնել ծնողներին, չպաշտպանել քույրերին ու եղբայրներին…Մյուսը` Վարդգեսիկը, հենց ծնողները բարկանում են երեխաների վրա գոռգոռում է` ”հանցագործ հայրիկ”, ”տականք մայրիկ”, պառկում է դռան դիմաց, չի թողնում ներս ու դուրս անեն…
Ընտանիքով մշտապես գոռում են, ճվճվում, աղմկում, իրենց գաղտնիքները, վիճաբանությունները, զրույցները պատմում աջ ու ձախ… Պատմում ում պատահի՝ մեկը մյուսին մեղադրելով ու պարսավելով…
Ֆեյսբուքահայություն, դուք ի՞նչ կարծիք կազմեցիք նման ընտանիքի վերաբերյալ…
Բնականաբար, համաձայն եմ, այդ շենքի բնակիչները, համատիրությունն էլ են զզվում նրանցից, աշխատում չառնչվել նրանց հետ: Նրանք զարմանում են նրանց վարքագծից, զարմանում, որ չեն օգնում միմյանց, իրենց ծնողներին, չեն աշխատում, չեն մաքրում տունը, մի գործ, մի օգուտ տալու փոխարեն միայն բամբասում, խոսում, քննադատում, աղմկում են…
Կարծես կռահեցիք չէ՞ խոսքը ում է վերաբերում…
Հիմա ասեք, ձեզ թվում է՝ աշխարհը մեզ կհարգի՞ տարիներ շարունակ ինքնամերկանալու, ”բարեմասնությունները” ցուցադրելու, ազգային մերկապարի` ստրիպտիզի ձողի մոտ մշտապես ֆռֆռալու համար…
Քննադատելով, ամեն ինչ բարձրաձայնելով չի միայն… Հիշեք, թե դուք ինչ եք արել, ինչ լավ բան եք արել ձեր կյանքում, բացի մանրադիտակի դեր խաղալուց ու վատաբանելուց…
Հիշեք՝ մի որեւէ լավ բան արած կա՞ք, բացի գլուխ գովալուց, խոստումներ տալուց, քննադատելուց…
Իսկ ”ծնողնե՞րը”… Իսկ ”ծնողները” շատ բան ունեն անելու, ահավոր շատ բան, այլապես ”շենքի բնակիչները”, ”համատիրությունը” այլեւս լուրջ չեն ընդունի իրենց, իրենց ”ընտանիքին”…”:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ