24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մարինա Ցվետաեւան 120 տարեկան է /վիդեո/

1892-ի հոկտեմբերի 8-ին` հին տոմարով սեպտեմբերի 26-ին, ծնվել է 20-րդ դարի ռուս մեծագույն բանաստեղծներից մեկը` Մարինա Ցվետաեւան: 

Մոր հիվանդության պատճառով Ցվետաեւան երկար ժամանակ ապրել է Գերմանիայում, Իտալիայում, Շվեյցարիայում, որտեղ եւ ուսում է ստացել: Տիրապետել է գերմաներեն եւ ֆրանսերեն լեզուներին: 1909-ին որպես ազատ ունկնդիր մասնակցել է ֆրանսիական գրականության  դասընթացներին Սորբոնում:

Ըստ իր իսկ հիշողությունների` նա սկսել է բանաստեղծություններ գրել 6 տարեկանում: Սկսել է տպագրվել 1910-ից` իր իսկ միջոցներով հրատարակելով “Երեկոյան ալբոմ” բանաստեղծությունների ժողովածուն:

Ցվետաեւի քնարերգությանը բնորոշ են մերժվածության, անտունության ռոմանտիկ մոտիվները, որոնք բանաստեղծուհու կյանքի իրական դրվագներից էին:

1937-ին` երկար թափառումներից հետո հայրենիք վերադառնալով ձերբակալվում են Ցվետաեւի ամուսինը եւ դուստրը: 1941-ին գնդակահարում են ամուսնուն, իսկ բանաստեղծուհին իր իսկ հայրենքիում չի կարողանում գտնել ոչ տուն, ոչ աշխատանք, նրա բանաստեղծությունները չեն տպագրում: Մեծ Հայրենականի սկզբին հայտնվելով Թաթարստանում` բանաստեղծուհին անհուսորեն փորձում է աջակցություն ստանալ գրողների կողմից:

1941-ի օգոստոսի 31-ին Մարինա Ցվետաեւան ինքնասպանություն է գործում: Նա թաղված է Պետրոպավլովսկի գերեզմանատանը, սակայն գերեզմանի ճշգրիտ վայրը հայտնի չէ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ