25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

“Էրեբունի-Երևան- 2794”-ի տոնական օրակարգը

Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը ներկայացրել է “Էրեբունի-Երևան – 2794” տոնակատարության շրջանակներում հոկտեմբերի 14 –ին նախատեսված  տոնական միջոցառումների ծրագիրը: Երևանի ծննդյան հերթական տարեդարձին նվիրված հանդիսություններն այս տարի նախատեսվում է անցկացնել մեծ շուքով: Տոնի կապակցությամբ մայրաքաղաք կժամանեն գործընկեր և քույր քաղաքների, ինչպես նաև հանրապետության մարզերի աննախադեպ թվով պատվիրակություններ: Տոնական միջոցառումները կսկսվեն հոկտեմբերի 9-ին և 10-ին`պատմական և ժամանակակից Երևանի մասին պատմող ցուցահանդեսներով:

Հոկտեմբերի 14-ին նախատեսված  միջոցառումների տոնական ուրախ մթնոլորտը կթևածի մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Հանդիսություններ կանցկացվեն բազմաբնույթ ու բազմաբովանդակ թվով 26 բեմահարթակներում: Այդ օրը փոքր կենտրոնը երթևեկության համար փակ կլինի սկսած առավոտյան ժամը 08:30-ից: Նախ ջրցան մեքենաներով կմաքրվեն Երևանի փողոցները, այնուհետ բուհերի ուսանող կամավորների օգնությամբ կլվացվեն հուշարձանները, որից հետո կսկսվեն բուն տոնական միջոցառումները։

Մեկնարկը կտրվի թատերականացված ներկայացմամբ`Էրեբունի արգելոց – թանգարանի հարակից հրապարակից: Ժամը 14-ին Ռուսաստանի հրապարակից  կմեկնարկի տոնական շքերթը, որի մասնակիցները, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ողջույնի խոսքից հետո, երթով կուղևորվեն դեպի Հանրապետության հրապարակ:

Այդ օրը հայտնի կդառնան նաև մայրաքաղաքի նոր պատվավոր քաղաքացիների անունները: Հաշվի առնելով նաև  2012 թվականին Երևանի`գրքի համաշխարհային մայրաքաղաք լինելու հանգամանքը, կկազմակերպվեն բացօթյա գրական ցերեկույթներ: Հանդիսությունների շրջանակում տեղի կունենան մարզա-մշակութային բազմաթիվ միջոցառումներ, կրկեսային ու թատերական ներկայացումներ, կկազմակերպվեն ավիամոդելավորողների և վինդսերֆինգի ցուցադրական ելույթներ, նաև բիենալե, մարաթոնյան ու հեծանվային վազք։

Ավանդույթի համաձայան օրվա գլխավոր միջոցառումը , որն այս անգամ կրելու է “Իմ սրտի մայրաքաղաք” խորագիրը, կանցկացվի Հանրապետության հրապարակում և կմեկնարկի ժամը 19:00-ին: Երեկոյի գեղարվեստական մասը կապահովեն  նաև արտերկրից ժամանած հայտնի խմբեր ու ճանաչված երգիչներ: Միջոցառման ավարտին կլինի տոնական շքեղ հրավառություն, որին կհաջորդի երիտասարդական դիսկոտեկը: “Էրեբունի-Երևան” 2794 -ի կազմակերպիչները հոգացել են , որ տոնական միջոցառումները հնարավորին գրավիչ ու հետաքրքիր լինեն և բավարարեն ամենատարբեր նախասիրությունների տեր մ,արդկանց պահանջը:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ