20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կրկին հակակարկտակայանների բացակայություն. մոտ 30-50 % վնաս Լոռու մարզում

Լոռու մարզի մի քանի գյուղերում կարկուտի հասցրած վնասները դեռ պարզ չեն: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Լոռու մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը: 

Նա հայտնեց, որ արդեն երկու օր է, որ այցելում են այդ տարածքներ, ուսումնասիրում են վնասները: Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հանձնարարությամբ՝ համայնքում հանձնաժողով է կազմվել՝ վնասի չափը որոշելու համար:

՛՛Նախարարը հանձնարակական է տվել, որպեսզի չափերը պարզենք, ակտավորենք ու ուղարկենք գյուղ.նախարարություն՛՛,-ասաց նա: Նշենք, որ Կարապետյանը Լոռու մարզ այցելության ժամանակ ասել էր, որ վնասի չափը 30-50 % է: Հակոբյանը ևս համաձայնեց, որ մոտավորապես այդքան են վնասի չափերը:

Նա տեղեկացրեց, որ հիմնականում վնասվել են կարտոֆիլի, բանջարեղենի, ցորենի դաշտերը: Այս տարածքն առատ է կարտոֆիլով, և այս տարի արդեն նախորդ տարվա նման առատ բերք չի լինի, սակայն Հակոբյանը հույս ունի, որ բերք կլինի:

Նրա խոսքով` դեռևս պարզ չէ նաև, թե արդյոք փոխհատուցում կլինի գյուղացիներին կամ որևէ այլ օգնություն:

Նշենք, որ կարկուտը հատկապես վնասներ է հասցրել Ամրակից, Լեջան և Ագարակ համայնքներում, որտեղ հակակարտակայաններ չկան: Հակոբյանն ասաց, որ Լոռու մարզում ընդհանուր ութ հակակարտակայան կա, սակայն քանի որ եղածները հեռու են այդ տարածաշրջանից, դրանք չեն կրակել: 

”Այս տարածաշրջանում վեց հատ ունենք, բայց մոտիկ չեն էլի, ամեն մի հակակարտակայանը 70-80 հեկտար է վերցնում, որը ահագին հեռու է: 

Ուրախ կլինենք, եթե ավելացնեն. այդ տարածաշրջանում պետք է անպայման, քանի որ ամեն տարի այդտեղ լինում են կարկուտներ”,-նշեց նա:

Վարչության պետը շեշտեց, որ նախանցյալ տարի էլ կարկուտն այստեղ մոտ 30%-ով վնաս է հասցրել: 

Հավելենք, որ վնասի չափը մոտ երկու օրից արդեն պարզ կլինի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ