20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Միայն օգնում է աշխատանքին» (վիդեո)

«Շաքեի ջրվեժի հետ կապված արդեն դիմել ենք կառավարությանը, որ մեզ թույլ տան ստուգումներ իրականացնել այնտեղ: Մենք տեղյակ ենք, որ խնդիրներ կան, արդյունքների մասին մենք կկիսվենք ձեզ հետ, թե ինչ խնդիրներ, ինչ որոշումներ են կայացվել, ու ինչ չարաշահումեր են եղել: Խնդիրը չի սահմանափակվելու Շաքեի ջրվեժով, խնդիր է դրված հանրապետության վարչապետի կողմից և նախարարությունն իրականացնելու է ստուգումներ բոլոր ՀԷԿ-երի մասով»,-այսօր «Հենարան՞ ակումբում ասուլիսի ժամանակ ասաց Բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը: Նա չբացառեց հնարավորությունը, որ ՀԷԿ համար թույլտվություն տալու հարցը կխստացվի:

Փոխնախարարը հայտնեց, որ նախարարությունը օպտիմալացման հանձնարարականի շրջանակներում 3 փուլով նախատեսել է  գործողություններ. 1 փուլով առաջարկում են  նախարարության մոնիտորինգային ՊՈԱԿ-ները, որոնք նույն գործառույթները չեն անում, այլ շրջակա միջավայրի տարբեր կոմպոնենտի գործառույթ են իրականացնում, միանան, ինչպես նաև նրանց միանա տեղեկատվական և վերլուծական բլոկը:

Հարցին, թե կլինեն կրճատումներ նախարարությունում, նա պատասխանեց. «Գումարային առումով կրճատումները կինեն 20 միլիոն, բայց կառավարությանը խնդրելու ենք հնարավորություն տալ խնայված միջոցների հաշվին մասնագիական պահանջված բացը լրացնենք, որ մինչև այսօր ֆինանսական միջոցների բացակայությամբ հնարավոր չի եղել անել»:

Նա նաև ասաց, որ բնապահպաններից էլ ստացել են  առաջարկների փաթեթ, ուրբաթ օրը հրավիրել են քննարկելու և կառուցողական առաջարկները կներգրավվեն բյուջեի նախագծում:

Ինչ վերաբերում է բնապահպանների քննադատությանը, թե նախարար Արծվիկ Մինասյանը մանսագետ չէ, իրավաբան է ու տնտեսագետ, բայց ոչ բնապահպան, ապա փոխնախարարը շեշտեց. «Նախարարն ունի 2 մասնագիտություն, իրավաբան է ու տնտեսագետ, ինչը միայն օգնում է աշխատանքին, թիմը շատ առողջ համագործակցում է իր ղեկավարի հետ, 2 մասնագիտությունների առկայությունը օգնում է, որ նախարարը ճկուն կերպով անդրադառնա խնդիրներին 2 կողմից»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ