19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արթուր Աբրահամը ցավակցում է

Հայազգի բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը ցավակցական խոսք է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ.

“Խոր վշտով ցավակցում եմ Ֆլորա Մարտիրոսյանի հարազատներին, մտերիմներին, ընկերներին, նրա երգարվեստի սիրահարներին եւ համայն հայությանը` մեծ հարազատի, մեծ երգչուհու եւ մեծ հայրենակցի վաղաժամ մահվան կապակցությամբ: Տիկին Ֆլորայի կորուստը ծանր է ոչ միայն հարազատների եւ մերձավորների, այլեւ բոլոր նրանց համար, ովքեր ճանաչում էին նրան եւ գնահատում այնպիսին, ինչպիսին կար`  տաղանդավոր, նվիրված,  հոգատար, կատակասեր, քնքուշ, բարի, ուժեղ…

Այլեւս մեզ հետ չէ հայ երգի աննման կատարողը, ստեղծագործական եռանդի, անկեղծ հայրենասիրության մարմնացումը, բայց մեզ հետ են եւ հավերժ են նրա երգերը, գործերը, սերը…  Մխիթարություն եւ սփոփանք` բոլոր վշտացյալ սրտերին”,- նշել է Արթուր Աբրահամը:

Հիշեցնենք, որ 2012 թ. ապրիլից Արթուր Աբրահամը միացել է ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանի “Այլեւս երբեք” (Never Again) խորագիրը կրող նախագծին, որի նպատակն է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ միջազգային հանրության ուշադրությունը եւս մեկ անգամ սեւեռել Հայոց ցեղասպանության եւ մարդկության նկատմամբ իրագործվող բռնությունների վրա, միաժամանակ աշխարհին հույսի եւ խաղաղության կոչ հղել:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ