19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Առողջապահության համակարգի գլխավոր խնդիրները. փոխնախարարը մանրամասնում է

«Պետությունն այսօր մոտ 85 մլրդ դրամ է ծախսում առողջապահության վրա, ինչից մոտ 77 մլրդը պետական առողջապահական գործակալության միջոցով պետպատվերի շրջանակներում գտնվող ծառայություններն են։ Պետությունը վճարում է պետական և մասնավոր բժշկաական հիմնարկներին, որ իր քաղաքացիների համար բժշկական ծառայություն կարողանա գնել: Գործող մեխանիզմներում ցանկանում ենք մեծացնել թափանցիկությունը և գլոբալ վերանայման միջոցով առավել արդյունավետ օգտագործել այդ սահմանափակ ռեսուրսը»-այսօր՝ նոյեմբերի 7-ին  «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց  առողջապահության  փոխնախարար Սամվել Մարգարյանը:

Փոխնախարարի խոսքով ՝պետպատվերն առողջապահության նախարարության համարուշադրության առաջին տեղում է:

«Պետպատվերի հարցը պետք է դիտարկենք երկու կտրվածքով՝ ո՞ւմ է հասնում դա, և ինչի՞ համար ենք վճարում։ Սա բավականին հետաքրքիր, բայց մեծ ջանքեր պահանջող աշխատանք է, որը նախատեսում ենք իրականացնել մոտակա 1-2 ամսվա ընթացքում: Ամբողջական նոր «պրոդուկտ» և պատկեր կունենանք 2018 թ-ին միայն: Ճիշտ է՝ մինչև 2018-ը պարապ չենք նստելու, բայց մեր աշխատանքի արդյունավետությունը երևան կգա 2018-ին միայն»,- պարզաբանեց փոխնախարարը:

Առողջապահության նախարարության ոլորտի պատասխանատուների ուշադրության կենտրոնում է նաև առողջապահական համակարգի թվայինացումը:

Սամվել Mարգարյանի փոխանցմամբ ՝ Համաշխարհային բանկի աջակցությամբ՝ դեռ 2-3 տարի առաջ սկսվել էր «e-health» համակարգի մշակումը, որի մասնակիցն են եղել թե՛ ապահովագրական ընկերությունները, թե՛ առողջապահության համակարգը՝ ի դեմս առողջապահության նախարարության, թե՛ մի քանի IT ընկերություններ։

«Մշակվել է մի համակարգ, որը թույլ է տալիս, կոպիտ ասած, ամբողջ առողջապահությունը կառուցել մեկ էլեկտրոնային պլատֆորմի վրա։ Սա լուրջ ճկունություն է, ինչը վերահսկողական մեխանիզմ է ամբողջ բժշկական համակարգի նկատմամբ: Էլեկտրոնային համակարգի միջոցով մի քանի անգամներով ավելանում է բուժհիմնարկներ-պետություն կապի արդյունավետությունը: Համակարգի ներդրումը դրականորեն կազդի յուրաքանչյուր անձի բուժման գործընթացի վրա: Այսպես՝ էլեկտրոնային պատմության շնորհիվ ժիշկը կկարողանա տեսնել հիվանդի բուժման պատմությունը, այլ բժիշկների նախորդ միջամտությունները և ըստ այդմ՝ նշանակումներ կատարել կամ բուժում իրականացնել: Միջազգային փորձն ուսումնասիրելով՝ տեսնում ենք, որ այս պրակտիկան կարևոր ազդեցություն է ունենում հատկապես անհետաձգելի դեպքերում, երբ հիվանդին անգիտակից վիճակում տանում են հիվանդանոց, և բժիշկները երկընտրանքի առաջ են՝ ի՞նչ անել»,-պարզաբանեց նախարարըԼ

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ