28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Երևանում կգործի սիրիական ծրագրով հիմնական հանրակրթական դպրոց

image_2353

Երևանի քաղաքապետարանի   աջակցությամբ և “Կիլիկյան Բարեսիրական Միության” հովանավորությամբ Երևանի Նար –Դոսի անվան  թիվ 14 դպրոցում  սիրիահայ երեխաների համար, սիրիական  ծրագրով ստեղծվել է հիմնական հանրակրթական   դպրոց 1–9 րդ դասարանների աշակերտների համար։

Դպրոցի գործունեության և կրթական ծրագրերի հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Արմաշ Եպիսկոպոս Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ:

Ողջունելով հյուրին քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս քաղաքապետարանի պատրաստակամությունն է հայտնել  սիրիահայ երեխաների կրթության հետ կապված խնդիրների լուծման և աջակցման հարցում. “Սիրիական  ծրագրով հիմնական հանրակրթական   դպրոցը էլ ավելի դյուրին կդարձնի սիրիահայ երեխաների ուսուցումը Երևանում։ Սիրահայ ընտանիքները առաջին իսկ օրվանից եղել են մեր ուշադրության կենտրոնում և այսուհետ նույնպես քաղաքապետարանն անելու է հնարավորը, որ մեր հայրենակիցները Երևանում իրենց զգան ինչպես տանը”,-նշել է քաղաքապետը, հավելելով, որ արդեն իսկ սիրիահայ ընտանիքների 58 երեխա Երևանի ավագանու որոշմամբ անվճար հաճախում են մանկապարտեզ:

Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Արմաշ Եպիսկոպոս Նալբանդյանն իր հերթին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, հատկանշել է Երևանի քաղաքապետարանի և քաղաքապետ Տարոն Մարգարյանի հատուկ վերաբերմունքը սիրիահայ ընտանիքներին աջակցելու հարցում:

Հանդիպման վերջում քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանի դռները բաց են բոլորի համար և քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում պատրաստ է օժանդակել ու համապատասխան քայլեր ձեռնարկել:

 

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ