29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Պատերազմը չի ավարտվել. Էդուարդ Շարմազանով/վիդեո/

Այսօր՝ նոյեմբերի 4-ին մեկնարկեց «Ազգ, պետություն, հայրենիք, պետականության գաղափարը» երկրորդ միջազգային գիտաժողովը:

Գիտաժողովին մասնակցում են հյուրեր 4 երկրներից և այն նվիրվում է ՀՀ անկախության 25 ամյակին:

Գիտաժողովին բացման արարաղության ժամանակ ելույթ ունեցավ ԱԺ փոխնախագահ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության ամբիոնի դասախոս Էդուարդ Շարմազանովը:

«Հայ ժողովրդի պատմությունը, եթե բնութագրենք այն ոչ այլ ինչ է, քան պայքար ազատության և անկախության համար: Մենք ազատության և անկախության համար պայքարում էինք դեռևս Քրիստոսից առաջ 2 452 թվականին, երբ մեր նախահայր Հայկը հաղթեց՝ չարի մարմնավորում հանդիսացող Բաբելոնի տիրակալ Բելին: Մենք անկախության համար պայքարում էինք, երբ Տիգրան Մեծի զորքերը մեր հայրենիքը պաշտպանում էին Լուկոլոսի և Պոմպեոսի արշավանքներից: Անկախության ձգտումն էր առաջ տանում հայ մարտիկներին Ավարայրում՝ սպարապետ Վարդանի գլխավորությամբ և Սպարապետ Վարդանը ցույց տվեց դրախտ գնալու ամենակարճ ճանապարհը՝ մահ իմացյալ անմահություն»,-իր խոսքում նշեց ԱԺ փոխնախագահը:

Էդուարդ Շարմազանովի խոսքով հայրենիքի և ազատության համար մեր պայքարը շարունակական է եղել՝ առաջին աշխարհամարտի տարիներն և ցեղասպանության օրերին անգամ:

Շարմազանովը ընդգծեց, որ մենք այլևս ունենք մեր երազած անկախությունը և ունենք անկախության սերունդ .«Մեր 25 ամյա անկախության սերունդը քառօրյա պատերազմի ժամանակ ապացուցեց, որ ինքը ոչնչով չի զիջում արցախյան առաջին պատերազմի հերոսներին»,-նշեց Շարմազանովը:

Աժ փոխնախագահը նշեց, որ մենք դարերով պետականություն չենք ունեցել, բայց պետականաստեղծ ազգ ենք եղել:

«Ամենակարևոր արժեքը այսօր դա կիրթ, գրագետ, հայրենասեր հայն է: Ես ուզում եմ ցանկանալ բոլորիս, որ ունենանք բարձրագույն պատիվը՝ Հայաստանի հանրապետության քաղաքացի լինենք: Ես նոր եմ վերադարձել Արցախից և ուզում եմ, որ բոլորս հասկանանք՝ պատերազմը չի ավարտվել և ապրիլյան պատերազմից հետո մենք հանգստության մեջ չենք»,-ընդգծեց Էդուարդ Շարմազանովը հավելելով, որ չկա Արցախի հարց կա հայկական հարց և դա պետք է գիտակցի յուրաքանչյուր հայ:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ