20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ինչու՞ են արգելում տեսակցությունը «Սասնա ծռերի» հետ

«Պետք է հասկանալ, կա քննիչի սահմանափակում, թե ոչ, որովհետև քննիչին օրենքը թույլ է տալիս սահմանափակել տեսակցությունը կալանավորված անձի և որոշակի անձի հետ, հաշվի առնելով գործի հետագա արդյունավետ քննությունը: Եթե կա սահմանափակում, դա էլ հասցված է քրեակատարողականի ծառայողներին, ովքեր էլ պարտավոր են թույլ չտալ, որպեսզի կալանավորված անձը տեսակցի հարազատի հետ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը՝ ի պատասխան հարցին, թե ինչու թույլ չի տրվում «Սասնա ծռեր» խմբի անդամների հետ հարազատները տեսակցություն ունենան:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամների հարազատները և համակիրները պարբերաբար բողոքի ցույց են կազմակերպում այդ պահանջով: Վերջին անգամ նրանք նաև ստորագրահավաք անցկացրեցին և Մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակ ներկայացրին այն:  Փոխնախարարը շեշտեց, որ նման որոշումն ուրեմն կայացված է՝ գործի հետագա արդյունավետ քննություն ապահովելու համար: «Անկախ թե ում մասին է խոսքը՝ «Սասնա ծռերի», թե ոչ»,-ասաց նա: Իսկ թե ակնհայտ խախտում չէ՞, երբ ԱԺ պատգամավորի դեպքում էլ կալանք է սահմանվել, այն դեպքում, երբ պատգամավորը հավասարազոր իրավունքներ ունի վարույթն իրականացնող մարմնի հետ՝ անարգել մուտք գործելու մեկուսարան, Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց. «Այս պահին կդժվարանամ ասել, ինչպես գիտեք ես նոր եմ, իսկ ՔԿՀ-ն իմ ոլորոտը չէ»:
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ