19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Պիտի նաև միանային, միացա՞ն. Լոռու մարզպետն ՝ ավագանու ընդդիմադիրներին

Վաղը՝  նոյեմբերի 5-ին, Վանաձորի ավագանու առաջին նիստն է լինելու քաղաքապետի ընտրություններից հետո: Հիշեցնենք, որ քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանը, սակայն ընդդիմադիր 3 կուսակցությունները՝ ԲՀԿ-ը, «Հայկական վերածնունդն» ու «Լուսավոր Հայաստանը», որ միավորվել էին իրենց թեկնածուին քաղաքապետ ընտրելու շուրջ, սակայն չկարողացան դա անել, հայտարարել են, որ բոյկոտելու են ավագանու նիստերը: Քաղաքապետի երդմնակալության արարողությունը ևս ուղեկցվեց այս ուժերի բոյկոտով:

Henaran.am-ը Լոռու Մարզպետ Արթուր Նալբանդյանից հետաքրքրվեց, թե ինչպես են գումարվելու նիստերը, եթե մեծամասնությունը այն բոյկոտի. «Պիտի նաև միանային, միացա՞ն»: Դիտարկմանը, թե փաստորեն կասկածում է, որ այս ուժերն իրենց խոսքի տերը կլինեն, մարզպետն արձագանքեց, թե քաղաքապետի ընտրությունից առաջ էլ հուշագիր էին կնքել այդ ուժերը, որ միասին ունեին 18 ձայն, սակայն արդյունքում ՀՀԿ-ի թեկնածուն 15 ձայնի փոխարեն ստացավ 19:

«Լուսավոր Հայաստանի» հայտարարություններին, թե հենց ՀՀԿ-ը է ճնշել ընդդիմադիրներին տարբեր կոմպրոմատների միջոցով, մարզպետը պատասխանեց հերքմամբ. «ՀՀԿ-ը ոչ մի ճնշում էլ չգործադրեց, իրենց հարցրեք, թե ինչու չմիացան այդպես էլ»:

Արթուր Նալբանդյանը նաև կարծում է, որ քաղաքապետն ավագանու օրակարգում այնպիսի հարցեր է դնելու, որ ավագանու բոլոր անդամները կողմն են քվեարկելու, որովհետև  ավագանու ոչ մի անդամ Վանաձորի թշնամին չէ. «Դեռ ավագանու նիստ չի եղել: Երբ որ նիստը կլինի, բոյկոտ կլինի, մենք նոր բոյկոտի մասին կխոսենք»,- եզրափակեց Նալբանդյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ