25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Թուրքիան մի քանի ժամվա ընթացքում Սիրիան հողին կհավասարեցնի. Է. Բաղըշ

Թուրքիայի իշխանությունները որոշել են Սիրիայի սահմանի տարածքում բնակվող քաղաքացիական անձանց էվակուացնել: Ոստիկանությունն արդեն էվակուացիայի անդորրագրեր է տվել Ակչակալ քաղաքի եւ մոտակա բնակավայրերի բնակիչներին, գրում է ‘Росбалт”-ը:

Սիրիայի տարածքից արձակած հերթական հրթիռը Թուրքիայի  տարածքում ընկել էր կիրակի երեկոյան` բնակելի տներից 200 մետր հեռավորության վրա: Թուրքական սահմանային ստորաբաժանումներն անմիջապես պատասխան կրակ էին արձակել:

Եվրամիության հարցերով Թուրքիայի նախարար Էգեմեն Բաղըշն ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիան կարող է շատ կարճ ժամանակում տապալել Բաշար ալ-Ասադի վարչակարգը, սակայն հակամարտություն չի ցանկանում: Նրա խոսքով` եթե Թուրքիան պատերազմի կողմնակից լիներ, ապա հունիսի 22-ին կործանած ինքնաթիռի դեպքից հետո “Սիրիան հողին կհավասարեցներ”: Բաղըշը հայտարարել է, որ Թուրքիայի ռազմական ուժը թույլ է տալիս “մի քանի ժամում վերջ տալ Սիրիային”: Միաժամանակ նա ընդգծել է, որ Թուրքիան պատերազմ չի ուզում, սակայն իր հանգստության համար պետք է ցանկացած պահի պատրաստ լինի պատերազմի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ