19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«էդ ինչղ կեղնի, ինչխօր սաղի կնկտանց խառնես ու ասես, ով ում կուզե

«Գյուղերը  խոշորցրեցին, հմի էլ կվախենանք դպրոցները խոշորցնեն». արեգնադեմցիների հոգսերն ու մտավախությունները համայքների միավորումից հետո։

Արեգնադեմ է կոչվում գյուղը, բայց գյուղ տանող ճանապարհային ցուցանակին  մի քանի տառ ջնջել էին ու դարձրել  «Գնա դեմ»։ Գյուղացիներով փորձել են կատակել, բայց և   բոլորի ուշադրությունը հրավիրել իրենց գյուղին ու հոգսերին։

Շիրակի մարզի Արեգնադեմ գյուղը նախկինում բնակեցված է եղել ադրբեջանցիներով,  հայաբնակ գյուղ դարձել է 1988թվականից, երբ Վրաստանից ու  հարևան համայնքներից եկածները բնակություն են հաստատել այստեղ։  Արեգնադեմը արևահայաց դիրք ունի, արևի ճառագայթները առատ են, բայց քիչ  ջերմացնող, այստեղ  տարվա վեց ամիսը ձմեռ է։

Գյուղը չունի եկեղեցի, դպրոցն էլ տնակներում է։ Բարեկարգել են  մի քանի անգամ, բայց չկա կոյուղի ու  այլ պայմաններ, տնակները ջեռուցվում են  դիզվառելիքով ։  Երեխաների կրթությամբ մտահոգ ծնողները հեռանում են գյուղից։  Աշակերտների թիվը շարունակվում է կրճատվել։ Եթե  մոտ 10 տարի առաջ ամեն մի դասարանում 20 աշակերտ էր սովորում, հիմա  Արեգնադեմի 12-ամյա դպրոցում սովորում են ընդամնեը 35 աշակերտ։

Դասարաններն էլ կոմպլեկտավորված են, առաջին դասարանցին սովորում է երկրորդ դասարանցու հետ, երրորդը՝ չորրորդ դասարանցու հետ և այսպես շարունակ, ուսուցիչները ստիպված են  դասաժամը կիսել ըստ դասարանների։ Մանկավարժները խոստովանում են, որ կրթության որակի վրա ազդում է կոմպլեկտավորումը, բայց այլընտրանք չկա։

5 տարի առաջ  ՀՀ կառավարության ու «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության հետ պայմանավորվածություն էր ձեռք բերել, կառուցել դպրոցի փոքր մասնաշենք, բայց  միայն հիմքերը կառուցվեցին ու դպրոցաշինության ծրագիրը մնաց անավարտ։ Հիմա արդեն  հույս էլ չունեն, որ դպրոց են ունենալու։ Ավելին մտավախություն ունեն, որ եղած  դպրոցն էլ կփակեն։

Հոկտեմբերի 2-ին  Շիրակի մարզում առաջին անգամ գյուղերը խոշորացրեցին։ Արեգնադեմ համայնքը  Ամասիայի տարածաշրջանի 7 գյուղերի հետ միավորվեց ու ընտրեց նոր գյուղապետ, ով նոր է անցել իր պարտականություններին։  Գյուղացիները սպասում են խոստացված ծրագրերի իրականացմանը, բայց մտավախություն ունեն, որ դպրոցն էլ կմիավորեն, այսինքն՝  բոլոր 8  գյուղերի դպրոցականները  Ամասիա կենտրոնի դպրոցը կհաճախեն։

Սա ինչպես նախկին գյուղապետ Աղունիկ Հազրյանն է նշում՝ անհետևանք չի մնա։  Գյուղերը միավորելուց առաջ նախ պետք էր մտածել այս հարցերի մասին։ Շիրակի հյուսիսում տարվա 6 ամիսը ձմեռ է բուք ու երեխաների  դպրոց գնալը կազմակերպելը շատ բարդ է։

Գյուղացիներից մեկը հավելեց, եթե նման բան անեն ու դպրոցն էլ միավորեն, «կդառնանք Հնդկաստանի գյուղերից մեկը, հետամնաց  ու մենակ հարուստներին կրթությունը կհասնի, ով փող չունեցավ էրեխուն դպրոց չի կռնանա տանի, ավտո պտի ունենա չէ օր դպրոց տանի էրեխուն»։

Գյուղում նաև մտավախություն կա, որ   հողերն էլ կարող է վերցնեն ու նոր վերաբաժանում անեն, կատակեով նշում են, «էդ ինչղ կեղնի, ինչխօր սաղի կնկտանց խառնես ու ասես, ով ում կուզե ձեռքից բռնե տանի, էդպես կեղնի, ես հող չեմ տա հեչ մարդու»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ