24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Տենդերի անցկացման արդյունքում գների նվազեցում է եղել

Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը  2017թ-ի բյուջեի նախագծի քննարկմանը ներկայացրեց Բնապահապանության, Գյուղատնտեսության նախարարությունների, Ջրային կոմիտեի բյուջեից հատկացվող հիմնական ցուցանիշերը: Բնապահապանության նախարարությանը 2017թ-ին կհատկացվի 2 մլրդ 941մլն դրամ, նախատեսվում է 20 ծրագրեր իրականացնել: Փոխնախարարը նշեց, թե նախարարության աշխատակազմի պահպանմանը հատկացվող ցուցանիշերը գրեթե նույնությամբ նախորդ տարվա համեմատ պահպանվել են, իսկ փոփոխությունները բացատրվում են կառուցվածքային փոփոխությունների օպտիմալացման և սակագների փոփոխությամբ, որոնք հաշվի են առնված:

Ատոմ Ջանջուղազյանի խոսքովՙ Գյուղատնտեսության նախարարությանը նախատեսվում է հատկացնել 8,5 մլրդ դրամ, և իրակացնել 14 ծրագեր: Փոխնախարարը ասաց, որ առկա է նվազում 2,4 մլրդով, որը պայմանավորված է նրանով, որ գյուղնախարարության նախատեսված որոշ ծրագրեր իրակացնել արտաքին աջակցության ծրագրերի շրաջանաներում: «Խոսքը վերաբերում է պետական պարտքի հաշվին նպատակային ծրագրերի ֆինանսվորմանը»,-ասաց նա: Ի դեպ, Ջանջուղազյանը ասաց, որ 650մլն-ով պակաս ֆինանսավորում կլինի պարարարտանյութի հատկացմանը, որը պայմանավորված է կարիքով:

Ջրային կոմիտեին նախատեսվեած է հատկացնել 17մլրդ դրամ, որպեսզի 14 ծրագիր իրականացնեն: ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը համամիտ չէր, որ 650մլն գումարը պարտատանյութերի չեն տալիս, որովհետև կարիք չկա: «Թույլ տվեք չհամաձայնվել, կարիք ունի, ուղղակի իրեն տրվող ձևը ու մեխանզիմը ճիշտ չի»,-ասաց նա: Ջանջուղազյանը նշեց, թե հարցին նախարարը կանդրադառնա, բայց ինքը նկատի չուներ, որ գյուղացին կարիք չունի, այլ որ այս նվազեցումը չի առաջացնի խնդրի, այն ծավալի պարատանյոթի համար, ինչ 16-ին էր նախատեսվել: Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն էլ իր հերթին ասաց, թե պարարտանյութի քանակը չի նվազել, ուղղակի տենդերի անցկացման արդյունքում գների նվազեցում է եղել: Նա համաձայնվեց, որ մեխանզիմը բաժանելու լավը չէ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ