19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հանուն առողջությա՞ն, թե՞ կենդանիների․այսօր բուսակերների համաշխարհային օրն է

Այսօր՝ նոյեմբերի 1-ին,  բուսակերների կամ Վեգանների համաշխարհային օրն է: Այն նշվում է 1994-ի նոյեմբերի 1-ից, երբ Վեգանների ընկերությունը նշեց իր 50-ամյակը: Վեգանը բուսակեր բառի անգլերեն թարգմանության կրճատ ձևն է, այսպես են անվանում այն մարդկանց, ովքեր հրաժարվում են կենդանական ծագում ունեցող ուտելիքներից կամ հագուստից:

Բուսակերներից շատերը հիմականում հրաժարվում են միայն մսից։ Իսկ ահա ավանդապաշտ բուսակերները՝ վեգանները, տարբերվում են նրանով, որ մթերքների օգտագործման հարցում միանգամայն ծայրահեղ են:

Բացի այդ, նրանք հրաժարվում են նաև առօրյայում օգտագործել կաշի, բուրդ և կենդանիներին առնչվող այլ բաներ:

Նրանք ոչ միայն չեն ուտում միս կամ ձուկ, այլև հրաժարվում են կենդանական ծագումով բոլոր մթերքներից` ձվից, կաթից, մեղրից և նմանատիպ այլ մթերքներից:

Մերժման պատճառները կարող են տարբեր լինել, սակայն հիմնականը կենդանիների սպանությանը և նրանց նկատմամբ դաժան վերաբերմունքին մասնակից չլինելու ցանկությունն է:

Հարկ է նշել, որ աշխարհում տարեցտարի ավելանում են բուսակերները։ Եվրոպայում օրինակ, բուսակեր է բնակչության 3-ից 9 տոկոսը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ