19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արամ Զավենիչը թեկնածո՞ւ. Ժամանակ

”Հանրապետություն” կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանից երեկ “Ժամանակը” հետաքրքրվել է, թե ինչ դիրքորոշում ունեն նախագահական ընտրությունների հետ կապված եւ արդյոք կսատարեն Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ հաշվի առնելով, որ կուսակցության անդամ Սուրեն Աբրահամյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանը պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է՝ իրենք սատարեն Սերժ Սարգսյանին, ասել էր. “Եթե Ռոբերտ Քոչարյանը դուրս գա արենա՝ առանց ականջների, այն ժամանակ մտածելու խնդիր կա”՝ հավելելով, որ միայն Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի առաջադրման դեպքում չի բացառվում, որ ինքը կսատարի Սերժ Սարգսյանին”։

“”Հանրապետության” առաջնորդը թերթի հարցին ի պատասխան ասաց, որ իրենց կուսակցությունը նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին սատարելու որոշում չի կայացրել։ Նա չբացառեց, որ կուսակցությունը սեփական թեկնածուով մասնակցի ընտրություններին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ