25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Որպես բռնության հիմնական գործիք է կիրառվել Ռազմական ոստիկանությունը. Նախախորհրդարան

Օրեր առաջ զինծառայող Լյուքս Ստեփանյանը դարձավ պաշտպանական ոլորտում ձևավորված ու գործող` քրեական արժեհամակարգի ու բարքերի վրա հիմնված կառավարման համակարգի հերթական զոհը:

Քրեական այդ համակարգը Հայաստանում ձևավորված նորգաղութային կեղեքման կառավարման համակարգի բաղադրիչն է: Այն գործում է օրենքով նախատեսվածին զուգահեռաբար և ըստ էության ներառում է պաշտպանական ոլորտի հիմնական հարաբերությունները, մինչդեռ օրենքով նախատեսվածն ընդամենը սպասարկում է նրան:

Զինծառայող Լյուքս Ստեփանյանի դիակը նրա բնակության վայրից` Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղից Երևանի Հանրապետության Հրապարակ բերելու ծայրահեղ քայլն այդ քրեական համակարգի դեմ նրա ծնողների, հարազատների ու համագյուղացիների ընդվզման ցույց էր:

Սրբություն ու օրենք չճանաչող այդ համակարգը դեպի Երևան ուղևորվող ավտոշարասյան երթը խափանելու նպատակով բռնություն է գործադրել սպանված զինծառայողի հարազատների ու համագյուղացիների, այդ թվում` նրա հոր նկատմամբ, խախտել նրանց տեղաշարժվելու ազատության իրավունքը, վնասել նրանց գույքը, ոտնձգություն կատարել դիակի նկատմամբ` փորձելով շուռ տալ նրան տեղափոխող ավտոմեքենան, բազմաթիվ դրվագներով վիրավորել զոհվածի հարազատների ու համագյուղացիների մարդկային արժանապատվությունը:

Որպես բռնության հիմնական գործիք է կիրառվել Ռազմական ոստիկանությունը, որն օրենքով քաղաքացիական բնակչության հետ առնչվելու որևէ լիազորություն չունի, ուստի Զինված ուժերի մաս կազմող այդ ստորաբաժանմանը նման հրաման տված և այդ հրամանը կատարած բոլոր պաշտոնատար անձինք ենթակա են քրեական պատասխանատվության:

Նախախորհրդարանն իր զորակցությունն է հայտնում զոհված զինծառայող Լյուքս Ստեփանյանի` հանուն արդարության ընդվզած հարազատներին ու համագյուղացիներին: Կոչ ենք անում ամուր կառչել հայրենի հողին և բոլոր հնարավոր միջոցներով պայքարել հանուն մեր նահատակների հիշատակի, մեր մարդկային և ազգային արժանապատվության վերականգնման ու  Հայրենիքի ազատագրման: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ