29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ոստիկանությունը ”sms”-ներ կուղարկի անկարգ վարորդներին

image_21920

Տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված խախտումների վերաբերյալ որոշումները կարող եք ստանալ նաև SMS հաղորդագրությամբ. այս մասին հաղորդում է Ոստիկանության կայքը:

2013 թվականի ապրիլի 15-ից գործում է տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով կայացված որոշումների վերաբերյալ SMS հաղորդագրություն ստանալու համակարգը: SMS հաղորդագրություն ստանալու համար անհրաժեշտ է գրանցվել ՀՀ ոստիկանության հետ համագործակցող “Նիկիտա Մոբայլ” ընկերության և “Մայքրոսոֆթ” ինովացիոն կենտրոնի կողմից համատեղ մշակված www.4car.am կայքում: Գրանցման համար անհարժեշտ է՝

-հաստատել հեռախոսահամարը

-լրացնել անձնական տվյալները

-լրացնել մեքենայի հաշվառման համարանիշը և հաշվառման վկայագրի համարը

Եթե մուտքագրված տվյալները ճիշտ են, ապա հաստատվում է կայքի կողմից և 1 ժամվա ընթացքում քաղաքացին ստանում է մինչ այդ պահը կատարված խախտումների պատմությունը, որից հետո յուրաքանչյուր նոր հայտնաբերված խախտման վերաբերյալ քաղաքացին ստանում է SMS հաղորդագրություն, որին մանրամասն կարելի է ծանոթանալ 4car.am կայքում: Կայքում հնարավորություն կա նաև տեսնել տեսագրությունը և կատարել վճարում: Ներկա պահին կայքում կա 1801 գրանցված բաժանորդ:

Բացի այդ, մինչև ս.թ. հուլիսի 1-ը տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով կայացված որոշումների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը կտեղադրվի նաև ՀՀ ոստիկանության www.police.am պաշտոնական կայքում, և յուրաքանչյուր վարորդ, մինչև սահմանված կարգով (փոստային առաքմամբ) որոշման ստացումը, ավտոմոբիլի համարանիշն ու հաշվառման վկայագրի համարը մուտքագրելով կկարողանա տեղեկանալ տվյալ ավտոմոբիլով կատարված խախտումների մասին: 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ