25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Քաղաքական կյանքը` միապաղաղ ու գարշահոտ ճահիճ

Նախկին փոխոստիկանպետ Ռոբերտ Մելքոնյանին ներհայաստանյան քաղաքական դաշտը գարշահոտ է թվում և անհետաքրքիր: Այն նման է ‘Բուրատինո’ մուլտֆիլմի Տորտիլա կրիայի ճահճին: Այս մասին նախկին փոխոստիկանապետը գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում:

‘Մեր քաղաքական դաշտը ինձ հիշեցնում է ‘Բուրատինո’ մուլտֆիլմի Տորտիլա կրիայի ճահիճը, միապաղաղ, հանգիստ, գարշահոտ ճահճախոտերով եւ մոծակներով…Բացառությամբ Օսկանյանի հետ կապված փոքր ալյակները…
Քաղաքական նույն դեմքերը, նույն կանխատեսելի վարքագծով, կանխատեսելի պահվածքով, կանխատեսելի ոճով, խոսքերով, մտքերով, մեկնաբանություններով…
Ցանկացած դեպքի, միջադեպի, իրավիճակի հետ կապված կարելի է գուշակել, թե ով ինչ պետք է ասի: Ցավալին այն է, որ այլ դեմքեր, այլ նոր գործիչներ, որոնք իրենց գիտելիքներով, իրենց պահվածքով, ակտիվությամբ կառանձնանային քաղաքական դաշտում` չկա: Ցավոք սրտի չկա, կա միայն գորշ միջակություն, անդեմ քաղաքական նորելուկներ, չհաշված եզակի բացառությունները:
Ես չեմ ընդունում, երբ գործարարները զբաղվում են քաղաքականությամբ, դատապարտելով հանդերձ Վրաստանի ընդդիմադիր ուժերի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլու արտահայտությունները մեր ժողովրդի վերաբերյալ, այնուամենայնիվ հիացած եմ նրա կեցվածքով, պահելաձեւով: Մարդկային տեսակ, որը չկա մեզ մոտ, կամ կա որը մենք չենք նկատում: Մեր օլիգարխների տեսքը, վարքը, պահելաձեւը, գիտելիքների մակարդակը, նրանց մասնակցությունը քաղաքական կյանքին մեղմ ասած համեմատելու եզրեր չունի:
Ցավալին այն է, որ մեզանում կան շատ կիրթ, պարկեշտ, լայնախոհ գործարարներ, որոնք ինչ-ինչ հանգամանքներից կամ չեն ուզում երեւալ կամ մենք չենք նկատում, կամ չենք ուզում նկատել…
Գուցե ժամանակն է? արդեն…’,-գրել է Ռոբերտ Մելքոնյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ